×


Նարինե Ալեքսանյանի 50-ամյակի անակնկալներն ու ամուսնու օգնությունը

Նարինե Ալեքսանյանը դարձել է 50 տարեկան: ՀՀ վաստակավոր արտիստուհին BRAVO.am-ին պատմել է անակնկալներով լի օրվա մասին, եւ թե ինչպես է ամուսինը` դերասան Վարուժան Մանուկյանը, աջակցել իրեն.«Ի սկզբանե ոչինչ չէի ծրագրել. ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես պետք էր: Ազատ րոպե չեմ ունեցել, անընդհատ շրջապատված եմ եղել հյուրերով, ովքեր չթողեցին մի վայրկյան անգամ մոռանալ, որ տարեդարձս է»:

Վարուժան Մանուկյանը եւ Նարինե Ալեքսանյանը


Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհուն առաջին անակնկալը մատուցել է երկրպագուհին.«Կեսգիշերին տորթով, հրավառությամբ ու բեմադրությամբ ինձ շնորհավորելու էր եկել իմ շատ սիրելի Լուիզա Արեւշատյանն` ընկերների հետ: Նա անցած տարի էլ կտուրին էր տարեդարձս կազմակերպել, բայց այս անգամ խնդրել էի էքստրեմալ ոչինչ չանել: Շատ հետաքրքիր նվեր ստացա նրանցից՝ «Սիրային իրարանցում» ներկայացման իմ կերպարով տիկնիկ: Մինչեւ ուշ գիշեր երիտասարդների միջավայրում նշեցի օրս»:

Նարինեի առավոտը կրկին հյուրերով ու շնորհավորանքներով է սկսվել, ինչպես նշել է, շատ զանգեր է ստացել նաեւ արտերկրից.«Տարբեր ժամերին տարեդարձս տոնեցի ընկերներիս, գործընկերներիս, հարազատ եւ մտերիմ մարդկանց հետ: Իսկ օրս ավարտվեց Հենրիխ Մխիթարյանի փառահեղ գոլով ու հաղթանակով: Ի դեպ, Վարուժն էր պատվիրել այդ գոլն ինձ համար:): Իրականում, կարծում եմ՝ Հենրիխն այդ գոլը կնվիրեր բոլոր այն հայուհիներին, որոնց ծննդյան օրն էր»,-ասել է նա եւ ավելացրել.«Ավանդական ծննդյան օր ասվածն ինձ համար չէ: Ամեն տարի յուրովի է անցնում` փոփոխություններով, հյուրերի գույներով եւ տեսակներով»:

Նարինե Ալեքսանյանը


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ դերասաններից շատերն իրենց տարեդարձերը նշանավորում են հոբելյանական երեկոներով.«Գուցե նրանք այդպես նշելով ավելի հանգիստ եւ երջանիկ են իրենց զգում, չէ՞ որ այդ օրը ներկայացվում է իրենց անցած ուղին, կոչումները, լսում են բազում շնորհավորանքներ եւ այլն: Ինքս այդ ամենի մեջ ավելի շատ տխրություն եմ տեսնում, քան ուրախություն: Կարծում եմ՝ թատրոնում ծննդյան օրը տոնի վերածելու համար մեծ միջոցներ են պետք, բեմադրական մեծ աշխատանք, եւ քանի որ դեռ չեմ կարող նման բան կազմակերպել, նախընտրում եմ ջերմ ու հարազատ, ինձ բնորոշ միջավայրում նշել տոնս»:

Պարզվում է՝ Նարինեի 50-ամյակի կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվել է ամուսինը.«Շատ երջանիկ եմ, որ Վարուժը ողջ օրվա ընթացքում կողքիս էր, օգնում էր ու ամեն բան անում, որ մեր հյուրերը գոհ եւ շնորհակալ լինեն»:

Զրույցի վերջում դերասանուհին նշել է, որ շատ կցանկանար՝ եղբայրը կողքին լիներ.«Նա Ռուսաստանում է բնակվում: Թեեւ չկարողացավ գալ, բայց անընդհատ կապի մեջ էինք, մասնակցում էր իմ տոնին: Հուսանք, Վարուժի 50-ամյակին կկարողանա գալ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  Նարինե Ալեքսանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport