Կեսգիշերին մայրիկի ջերմ գրկախառնությամբ, իսկ լուսաբացին էլ ամուսնու` գործուղումից անակնկալ վերադարձով է սկսվել Նարինե Պետրոսյանի ծննդյան օրը: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նշել է 29-րդ տարեդարձը:
Նարինե Պետրոսյանը
“Հատուկ այդ առիթով նա հետդարձի թռիչքի օրը փոխել էր…”,-BRAVO.am-ին ասել է հոբելյարը` հավելելով, որ տոնական օրն այս անգամ անց է կացրել միայն իր ընտանիքի հետ:
Նարինեն չցանկացավ բարձրաձայնել նվերների մասին` դրանք համարելով շատ անձնական, փոխարենը պատմել է ամենահիշարժան անակնկալի մասին.“Տարիներ առաջ, երբ դեռ ընկերություն էինք անում ամուսնուս հետ, նա իմ ֆոտոշարքից մի լուսանկար էր վերցրել եւ գեղեցիկ շրջանակի մեջ նվիրել ինձ: Այն առ այսօր պահում եմ”:
Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ
Նա ամեն տարի հստակ ժամանակահատվածի համար երազանք է մտապահում եւ փորձում անպայման իրականացնել: Այս անգամ ունի 2 ցանկություն, որոնց շուտափույթ իրականացում ենք մաղթում:):
Խոսելով մասնագիտական նորություններից` դերասանուհին նշել է, որ այս շրջանում զբաղված է միայն թատրոնի աշխատանքներով. խաղում է “12-րդ գիշեր” եւ նոր` “Հոլիվուդ” ներկայացումներում: Վերջինի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: