×


Նարինե Պետրոսյանի ընտանիքը

Նարինե Պետրոսյան.«Համբույրներով ինձ արթնացրին»

Նարինե Պետրոսյանի համար նոյեմբերի 8-ը տոնական էր. երեկ նա դարձել է 32 տարեկան: Դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ ծննդյան օրն անցկացրել է ընտանեկան միջավայրում:

«Սովորաբար մեր տանն առավոտյան ամենաշուտը ես եմ արթնանում, բայց երեկ հակառակը եղավ. աղջիկներս արթնացրին ինձ իրենց համբույրներով ու շնորհավորանքներով: Նրանցից բացի էլի շատերնն են հիշել ու ջերմ բարեմաղթանքներ հղել»,-պատմել է նա:

Նարինե Պետրոսյանը՝ դստեր հետ


Նարինեն խոստովանել է, որ շատ է սիրում ծաղիկներ նվեր ստանալ, հատկապես, երբ դրանք առանց առիթի են.«Երեխաներս ինձ համար գեղեցիկ ու յուրօրինակ բացիկներ էին պարտասել: Ամուսինս էլ հաճելի նվեր է մատուցել, որի մասին կգերադասեմ լռել: Առհասարակ, նվերներ ստանալ շատ եմ սիրում, ինչ խոսք, նվիրել էլ: Անակնակալ նվերների կողմնակից եմ, բայց երբեմն ինձ շատ հարազատ մարդկանց հուշում եմ՝ ինչ գնեն ինձ համար:)»:

Վերջին շրջանում դերասանուհին սկսել է հաճախ ամփոփել իր ապրած տարիները. «Միայն այսօր չէ, որ մտածում եմ այդ մասին: Հաճախ եմ ինքս իմ մեջ ամփոփում իմ արած քայլերը: Կարեւորագույն ձեռքբերումս համարում եմ ընտանիքս, որին զուգահեռվում է նաեւ սիրելի աշխատանքս: Բացթողումների վրա ժամանակ չեմ կորցում»,- նշել է նա:

Նարինե Պետրոսյանի ընտանիքը


Նարինեի համար ամենահիշարժանը 30-ամյակի խնջույքն է.«Գրեթե բոլոր հարազատներս, ընկերներս ու մտերիմներս ինձ հետ էին: Հիանալի օր ունեցա»: Այս անգամ նա երեկոն անցկացրել է ընտանիքի եւ ամենամտերիմների հետ.«Միասին ընթրեցինք ու հաճելի ժամանակ անցկացրինք»:

Նրա թատերական կայքում բավական ակտիվ շրջան է: Նոյեմբերի 16,17,18-ին Դրամատիկական թատրոնում տեղի կունենան «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման առաջնախաղերը, որի գլխավոր դերակատարներից մեկը Նարինեն է: Խոսելով վերջին շրջանում սերիալներում չնկարահանվելու պատճառի մասին՝ նա ասել է.«Առաջարկներ շատ են լինում, որոնք, սակայն, մերժում եմ: Պատճառները շատ են՝ սցենարային անհամաձայնություններ, միջավայրի, գործընկերների խնդիր: Չեմ ուզում ընդգրկվել մի նախագծում, որում մեծ մասը դերասանի մասնագիտության հետ կապ չունեցող մարդիկ են»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Նարինե Պետրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport