“Հատուկ բաժին” ֆիլմաշարում քննիչ Մարիին մարմնավորելուց հետո Նարինե Պետրոսյանը առաջարկ է ստացել հանդես գալ մեկ այլ հեռուստանախագծում, որը շուտով կցուցադրվի կրկին Առաջին ալիքի եթերում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 16 մասից բաղկացած “Փրկագին” դետեկտիվի նկարահանման աշխատանքներն ավարտվել են մեկ ամիս առաջ:
Նարինե Պետրոսյանը
“Հերոսուհիս` Լառան, բռնության զոհ է դառնում: Այլանդակված եւ սպիով պատված դեմքի պատճառով մեկուսանում է հասարակությունից, խուսափում որեւէ շփումից: Հետագայում, իհարկե, իր մեջ ուժ գտնելով` նա սկսում է քայլեր ձեռնարկել…”,-նոր դերի մասին պատմել է Նարինեն: Նա նաեւ տեղեկացրել է, որ ֆիլմաշարում իր հետ նկարահանվել են դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սամվել Թոփալյանը, Մարջան Ավետիսյանը եւ ուրիշներ:
Նարինե Պետրոսյանը
Դերասանուհու խոսքով` զբաղված է նաեւ թատերական գործունեությամբ. մայիսին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա իր մասնակցությամբ “12-րդ գիշեր” ներկայացման պրեմիերան, որը բեմադրվել է Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա:
Նարինե Պետրոսյանը
Նա խաղում է նաեւ “Գոյ” թատրոնի ներկայացումներում, ցանկություն ունի նկարահանվել գեղարվեստական ֆիլմում.“Ամեն տեղ չէ, որ տեսնում եմ ինձ: Կարեւորում եմ սյուժեն, դերասանական կազմը: Միշտ երազել եմ լիովին ձեւափոխված արտաքինով ներկայանալ եւ տարբերվող կերպար մարմնավորել”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարինե Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: