×


Նարինե Սուլթանյան.“Ամուսնուս նվերները գերազանցում են իմ սպասելիքները”

Մինչեւ Հին Նոր տարի BRAVO.am-ը տոնական տրամադրությունը պահպանելու նպատակով կշարունակի ներկայացնել հայ հայտնիների ամանորյա ֆոտոշարքերն ու պատմությունները: Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Ամանորն իր ընտանիքում սկսվում է ճամպրուկային տրամադրությամբ:):

Նարինե Սուլթանյանը` դստեր հետ


“2014-ը դիմավորել ենք ծովափնյա երկրում: Դա միայն իմ նախասիրությունը չէ. աղջիկս նույնպես շատ է սիրում ծով եւ մինչ մեկնելն ամեն առավոտ հարցնում է` երբ ենք ճամպրուկները հավաքելու:): Վերադարձից հետո պարտադիր այցելում ենք մեր բարեկամներին եւ ընկերներին”,-ասել է նա:  

Նարինեն տոնի հետ կապված մանկության հիշողություններով է կիսվել.“Իմ Ամանորը սկսվում էր դեկտեմբերի 28-ից, երբ տատիկս իր բոլոր երեխաների համար խմորեղեն էր թխում: Հիշում եմ`ինչպես էի հարիչով հարում պատրաստվող թխվածքի խմորը: Շատ գունեղ էր ամեն ինչ, բարեկամների հետ հավաքույթները ուրախ էին անցնում, բայց ամենից շատ տպավորվել են Թամանյանի արձանի շուրջ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների պատրաստած սառցե արձանիկները, հատկապես` հսկա վիշապը: Երեխաներով դուրս էինք գալիս սահելու այդ տարածքում եւ զգուշորեն շրջանցում էինք քանդակները:)”:

Նարինե Սուլթանյանը


Պարզվում է` դերասանուհի-հաղորդավարուհին փոքր տարիքում երազել է գեղասահորդ դառնալ եւ ամեն տարի Ձմեռ պապիկից համապատասխան պարագաներ է խնդրել.“Դա միակ դեպքն է, որ նա ինձ մերժել է:): Կարծում եմ` ծնողներիս զգուշությունը արդարացված է:  Իսկ այսօր Ձմեռ պապիկի դերում ամուսինս է, ում նվերները միշտ գերազանցում են սպասելիքներս:)”:

Նարինե Սուլթանյանը խոստովանում է` դստեր ներկայությունն էլ ավելի է աշխուժացնում տոնի զգացողությունը.“Նախքան մայրանալս ամեն տարի խաղում էի ամանորյա ներկայացումներում, հիմա էլ բալիկիս հետ տեղափոխվում եմ մանկություն, երբ տեսնում եմ նրա հիացմունքը: Միլան ամեն օր նվեր է ուզում Ձմեռ պապիկից, այս դեպքում առաջնայինը սահնակն էր:)”:

Նարինե Սուլթանյանը` դստեր հետ


Հաղորդավարուհու համար նախորդ տարին աշխատանքային առումով բավական հագեցած էր` “Նանե” հեռուստածրագիր, դասախոսություններ Թատերական ինստիտուտում, իսկ մնացած առումներով հետեւյալ համոզմունքն ունի.“Եթե չկան կորուստներ, ապա դա արդեն ձեռքբերում է: Հասկացել եմ, որ ուրախանալ կարելի է ամեն ինչից. առավոտյան արթնանալիս, երբ տեսնում եմ հարազատներիս առողջ եւ ժպտերես, իսկ մնացածն իմ ձեռքբերումն է: Մեզնից յուրաքանչյուրն ապավինում է լուսավոր որեւէ կետի, երեխաների համար դա Ձմեռ պապն է, մեծերի համար, թերեւս, հավատն առ Աստված”:

Միլան եւ Նարինե Սուլթանյանը


“Բարձրյալից խնդրում եմ այն, ինչ բոլորն են խնդրում յուրաքանչյուր Նոր տարի՝ հաջողություններ, առողջություն: Ուզում եմ, որպեսզի մարդիկ չունենան սոցիալական խնդիրներ, պակասեն նրանց հոգսերը, ավելի շատ առիթներ ունենան ժպտալու եւ փայլող, ուրախ աչքեր տեսնեմ իմ շրջապատում: Իսկ երեխաներին ցանկանում եմ անհոգ մանկություն, քանի որ այդտեղից են սկսվում հասուն տարիքում մարդու բոլոր դրսեւորումները”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է  Euroluce Boutiques-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW