×


Նարինե Մկրտումյանի նոր տեսահոլովակը՝ երկար դադարից հետո

«Գարուն է բացվել» երգը Նարինե Մկրտումյանը եւ Ավո Ադամյանը ներկայացնում են իրենց մեկնաբանությամբ եւ նոր տեսահոլովակով: Թե ինչպես է ծնվել համագործակցությունը եւ ինչպես են անցել նկարահանումները, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:



Նարինեի համար ուրախալի է այն փաստը, որ երկարատեւ դադարից հետո կրկին նոր աշխատանքով կներկայանա իր լսարանին.«Ես եւ Ավոն երկար տարիներ է՝ աշխատում ենք նույն ժամանցի վայրում եւ հաճախ միասին որեւէ երգի քավեր տարբերակ ենք ներկայացնում: Այս անգամ որոշեցինք հոլովակ էլ նկարահանել: Ընտրել ենք հայկական երկու երգ եւ միացրել ենք իրար»:

Երգչուհին նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է մայիսին՝ Սեւանի շրջակայքում.«Սյուժե, որպես այդպիսին, չունի: Ամեն մեկս երգում ենք մեր առանձին սիրո, զգացմունքների մասին: Ասեմ, որ նկարահանման օրը եղանակային պայմանները շատ վատն էին, անընդհատ անձրեւ էր գալիս, հաճախ էինք դադարներ ունենում»:

Նարինե Մկրտումյանը եւ Ավո Ադամյանը՝ նոր հոլովակի նկարահանումներին


Նարինեի խոսքով՝ անկախ եղանակից, նկարահանումներն աչքի են ընկել հետաքրքիր դեպքերով.«Այլ տարբերակ չէր էլ կարող լինել, քանի որ Ավոն շատ էմոցիոնալ անձնավորություն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport