Նելլին եւ Րաֆֆին այս անգամ Նոր տարին միասին չեն դիմավորի: Երգչուհին դստեր հետ Երեւանում է, իսկ ֆուտբոլիստ ամուսինն աշխատանքի բերումով` Մոսկվայում: 2,5 տարեկան աղջնակն առաջին անգամ գիտակցաբար սպասում է Ձմեռ պապիկի գալուստին եւ նվերների.“Նա ինձ ստիպել է, որ նամակ գրեմ` ցանկանալով բարձրախոս եւ մահճակալ տիկնիկի համար: Երազում է երգչուհի դառնալ, բայց ես չէի ցանկանա, որովհետեւ մեր երկրում չի գնահատվում այս մասնագիտությունը: Դեռ շատ վաղ է կանխատեսում անել, միգուցե տաղանդ նկատեմ եւ աջակցեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նելլին:
Նելլին եւ Րաֆֆին
Փոքրիկը նաեւ քույր է ցանկանում, բայց ընտանիքում համալրում դեռ չի սպասվում. “Մեր մտերիմներից մեկը երեխա է ունեցել, որին անվանել են Մարիա: Անահիտն էլ հայրիկին խնդրեց, որ գնա խանութ եւ իր համար Մարիա գնի: Մեր ընտանիքում երեք երեխա ենք, ես էլ հակված չեմ, որ աղջիկս միայնակ մեծանա, երբ ժամանակը գա, նա էլ եղբայր կամ քույր կունենա”:
Նելլին` դստեր հետ
Երգչուհին այժմ “Լայմ” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Sweet Baby” հաղորդման պրոդյուսերն է: Օրեր առաջ տնօրեն Արմեն Դիլանյանի հետ կազմակերպել է ամանորյա տոնական համերգ, որին մասնակցել են Լայանան, Գրիգոր Կյոկչյանը, Անահիտ Շահբազյանը, նաեւ պատանի երգիչներ Դալիթան, Բեթթին, Միլի Միսկարյանը, Դավիթ Վարդանյանը, Միկան, Էլինա Չոլախյանը եւ պարային խմբերի երեխաներ.“Ես էլ մանուկներին ներկայացրել եմ իմ նոր երգը, որի հիման վրա հաջորդ տարվա սկզբին տեսահոլովակ կնկարահանենք”:
Նելլին` ամանորյա նկարահանումներին
“Sweet Baby”-ի հաղորդավարներ Միլենա Գեւորգյանը, Արման Սիմոնյանը եւ Մերի Քոչարյանը տոնական համերգին եղել են Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի կերպարներում: Այն կցուցադրվի դեկտեմբերի 31-ին:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նելլին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: