×


Նելլին իր 29-ամյակը չնշելու եւ տխրելու առիթ է ունեցել

Երեկ` հունվարի 13-ին, Նելլին դարձել է 29 տարեկան: Երգչուհին իր ծննդյան օրը տխրել է, քանի որ ամուսինը` ֆուտբոլիստ Րաֆֆին, գործի բերումով այժմ Մոսկվայում է, մայրը եւս Երեւանում չէ.“Հոգեպես ու արտաքնապես ինձ իմ տարիքին համապատասխան չեմ զգում, միայն աղջկաս կողքին եմ ինձ մայր զգում, երբեւէ չեմ տխրում, որ մեծանում եմ: Երեկ իմ սիրելի մարդիկ կողքիս չէին, չնշեցի, բայց հաջորդ տարի 30-ամյակս ուզում եմ անպայման տոնել”:

Նելլին երեկ դարձել է 29 տարեկան


BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է, որ թեեւ խնջույք չի կազմակերպել, շնորհավորանքների եւ նվերների պակաս չունի.“Առհասարակ, սիրում եմ նվերներ ստանալ, մանավանդ կոշիկների հանդեպ առանձնահատուկ թուլություն ունեմ: Մտերիմներս գիտեն այդ մասին, հաճախ տալիս են գումարն ու առաջարկում, որ իմ ճաշակով գնեմ, բայց չեմ սիրում այդ տարբերակը, հաճույք եմ ստանում մտածված նվերներից: Սակայն ոչ մի նվեր ինձ չի կարող այնքան զարմացնել, որքան մարդկային լավ վերաբերմունքը”:

Երգչուհուն ջերմացրել է հատկապես դստեր շնորհավորանքը.“Առավոտյան աչքերը բացելով` ասաց, թե “մամ, ծնունդդ շնորհավոր, տորթիկը բեր փչեմ, որ շնորհավորեմ”: Իսկ անցյալ տարի երեքով միասին ենք անցկացրել` ռոմանտիկ մթնոլորտում: Րաֆֆին ծաղիկներ ու օծանելիք էր գնել եւ աղջկաս անունից նվիրել”:

Նելլին` դստեր հետ

Նելլին եւ Րաֆֆին


Նելլին շարունակում է իր աշխատանքը “Լայմ” հեռուստաընկերությունում, դադարից հետո ցանկանում է կրկին երգել, վերջերս ձայնագրել է նոր երգ, որի խոսքերը գրել է Աննա Ամիրյանը, երաժշտությունը` Վահրամ Յանիկյանը. “Երգը հոգեհարազատ է եւ ներկայացնում է իմ հոգեվիճակը: Երջանկության եւ ընտանիքի մասին է: Տեսահոլովակի նկարահանումը կախված է եղանակից, հուսամ` գարնանը պատրաստ կլինի: Նաեւ երբեմն ակումբներում համերգներ եմ ունենում երաժիշտների կենդանի նվագակցությամբ”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW