Նելլին երեկ նշել է իր 31-ամյակը։ Երգչուհին առաջին շնորհավորանքն ու նվերները ստացել է ամուսնու եւ ավագ դստեր կողմից.«Անահիտի նվերն ամենասիրունն է. աղջիկս կավե ափսե է պատրաստել եւ նկարազարդել։ Անհամբեր սպասում էի, քանի որ գիտեի՝ վերջին օրերին զբաղված էր նվերը պատրաստելով։ Նրա շնորհավորանքն էլ հետաքրքիր էր՝ ասաց` «Մամ ջան, շնորհավոր, ուրախ տարի լինի, շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Ամանոր». դեռ տոների ազդեցության տակ է:)»:
Նելլիի ընտանիքը
Հոբելյարը խոստովանում է՝ մեծանալով սկսել է ավելի քիչ սիրել իր տարեդարձը. «Երբ 20-21 տարեկան ես, ոգեւորված սպասում ես, բայց 30-ը լրանալուց հետո հասկացա, որ տխրում եմ։ Պարզապես ինձ մխիթարող փաստն այն է, որ հասցրել եմ երկու երեխա ունենալ։ Անձնական ձեռքբերումներով ուրախանում եմ»։
Նելլիի եւ Րաֆֆիի դուստրերը
Նախորդ տարի Նելիին ու Րաֆֆին համատեղ երեկույթով նշել են իրենց 30-ամյակները, այս անգամ ոչինչ չեն ծրագրել.«Գործընկերներիս հետ աշխատանքի վայրում նշեցի, երեկոյան էլ ընտանիքիս հետ հավաքվեցինք: Շնորհակալ եմ տարբեր երկրներից տարեդարձս հիշող ու շնորհավորող ծանոթներիս»։
Երգչուհին շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ` «Շնորհակալ եմ քեզ» երգի հիման վրա, որը նվիրված է քրոջը.«Քույրիկիս հարսանիքին ամուսնու նվերն էր, որ միասին պատրաստեցինք։ Մեղեդային գեղեցիկ երգի հիմքում դրական մեծ սիրո պատմություն է։ Նպատակ ունեմ տեսահոլովակով ներկայացնել, այդ պատճառով համացանցում դեռ չեմ տեղադրել»։
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նելլիի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: