Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ լուրեր էին տարածվել, թե հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանն ու նշանածը բաժանվել են: BRAVO.am-ի հետ զրույցում, սակայն, նա նշել է, որ վերոնշյալն ապատեղեկատվություն է:
Նիկոլայ Եղիազարյանը` նշանածի հետ
«Քիչ առաջ կարդացի ու շատ ջղայնացա: Չգիտեմ` ում մտքով է նման բան անցել: Ինչո՞ւ են մարդիկ սիրում խառնվել ուրիշի կյանքին: Ես չեմ սիրում անձնական կյանքս քննարկման առարկա դարձնել, կարծում եմ` դրա իրավունք ունեմ»,- ասել է Նիկոլայը:
Նիկոլայ Եղիազարյանը` նշանածի հետ
Դերասանի ընտրյալին նույնպես անակնկալի է բերել իրենց բաժանության մասին տարածված լուրը: Հրապարակելով իր եւ սիրելիի լուսանկարը` Աննան նշել է, որ ստահոդ բամբասանքներից չի նեղվում.«Իմ արեւ, շատ երջանիկ եմ, որ հենց դու ես իմ կողքին ու ամեն օր երջանկացնում ես ինձ»,- գրել է նա:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նիկոլայ Եղիազարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: