Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Աննա Սեմենովիչի ու “Հայաստանի ձայնը” նախագծի մասնակից Մարտ Բաբայանի զուգերգի մասին արդեն տեղեկացրել ենք: “Люби”/ “Սիրի̒ր”/ երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է գարնանը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք բեքստեյջային լուսանկարները:
Մարտ Բաբայանը` “Люби” տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանումները տեղի են ունեցել երեկ` փետրվարի 19-ին: Այդ առիթով Հայաստանից Մոսկվա են մեկնել ռեժիսոր Սերժ Գաբյանն ու օպերատոր Սուրեն Թադեւոսյանը:
Աննա Սեմենովիչը` “Люби” տեսահոլովակի նկարահանումներին
Պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը BRAVO.am-ին հայտնել է, որ Մարտի կերպարի վրա աշխատել է ռեժիսորը, իսկ Աննայի զգեստը պատրաստել են “Трикветра” դիզայն-ստուդիայի մոդելավորողները.“Ցանկացել ենք ստանալ գեղեցիկ կադրերով հոլովակ: Բացի երգիչներից, ոչ ոք չի նկարահանվել, հենց իրենք են գլխավոր դերակատարները”:
Ռեժիսոր Սերժ Գաբյանը, Աննա Սեմենովիչը եւ Մարտ Բաբայանը
Նշենք, որ “Люби” երգի երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան: Տեսահոլովակի շնորհանդեսը նախատեսված է ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Երեւանում: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ունկնդրել զուգերգն այստեղ:
Մարտ Բաբայանը` պրոդյուսերի` Սոֆյա Գուլյանի հետ
BRAVO.am
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: