Դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Երկու ամսական Էդուարդն արդեն ֆոտոշարք ունի, որն էլ երիտասարդ ծնողներն առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Մեզ հետ զրույցում Նոնան խոսել է այն մասին, թե ինչն է այսօր իրեն ամենից շատ երջանկացնում:
Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն` իրենց որդու հետ
Նկարահանման ընթացքը
45 օրական էր, երբ ֆոտոշարքն արեցինք: Տան պայմաններում փորձեցինք ստանալ այնպիսի լուսանկարներ, որոնց համար մեծ ջանքեր էին պահանջվում: Մոտ երկու ժամ տեւեց լուսանկարահանումը, իսկ Էդուարդն այդ ընթացքում ուտում էր, ուզում էր քնել: Շատ հոգնեց ու ֆոտոսեսիայից հետո մի քանի ժամ քնեց:
Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի որդին` Էդուարդը
Նոր երջանկություն
Շատ խելոք բալիկ է: Սկսել է ճանաչել մայրիկին ու փորձում է լացի միջոցով անընդհատ իմ գրկում լինել: Լացելիս արտաբերում է մ, ա, մ հնչյունները, եւ դա իմ նոր երջանկությունն է: Մայրությունը մի աշխարհ է, որտեղ ամենաչքնաղ զգացողություններն են:
Փոքրիկ վեճեր :)
Դավիթ հայրիկն անսահման երջանիկ է ու որդու սիրով լցված: Աշխատանքային ժամերին զանգի միջոցով է փորձում տեղեկանալ, թե Էդուարդը երբ է արթնացել, երբ է քնել, ինչ է անում: Անգամ փոքրիկ վեճեր ենք ունենում երեխայի խնամքի հարցում, քանի որ փորձում ենք լավագույնը տալ նրան:
Փոքրիկ Էդուարդը
Երջանկության բանաձեւը
Մեր բալիկի ծննդից հետո երկուսս էլ հասկացել ենք, որ ամեն բան այլեւս երկրորդական է, բոլոր խնդիրները լուծելի են, իսկ աշխարհն ու կյանքը շատ լուսավոր են: Երբեւէ այսքան համոզված չեմ եղել, որ երջանիկ եմ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: