Հայկական էստրադայում այս տարի հարսների ու փեսաների մասին երգերի կտրուկ աճ է գրանցվել եւ այդ միտումը պահպանվում է:): Վերջերս տեղի ունեցավ Սոնա Շահգելդյանի “Հարսի շոր”-ի պրեմիերան, Սյուզի Մելիքյանը երգում է փեսաների մասին, Սիլվա Հակոբյանը շուտով կներկայացնի իր “Նորահարսիկն”, իսկ Հռիփսիմե Հակոբյանը` “Հարսի պարը”:
Նորոն այս ամիս նոր ձայնասկավառակ կներկայացնի
Այս շարքը շարունակում է Նորոն: “Ամուսնանալ պատրաստվող զույգի մասին երգ է եւ հենց նրանց խնդրանքով է գրվել: Քանի որ “Հարսիկ” է կոչվում, կունենա նաեւ կոմերցիոն բնույթ:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ամերիկաբնակ երգիչը:
Նորոն
Երգի հեղինակը Նորոն է, իսկ գործիքավորումն արել է Արթուր Բինան: Տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են, իսկ պրեմիերան չի ուշանա.“Սեպտեմբերի 24-ին` իմ նոր ձայնասկավառակի շնորհանդեսի օրը կներկայացնեմ նաեւ “Հարսիկ”-ը: Այն կցուցադրվի ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում”:
Նորոն
Հատուկ Նորոյի երկրպագուների համար նշենք, որ ձայնասկավառակը վաճառվելու է նաեւ Հայաստանում:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից
Թոփ լուսանկարը` Նորոյի եւ կնոջ հարսանեկան ֆոտոշարքից (2010թ.)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: