BRAVO.am-ը դեռ 2010-ին պատմել է, որ սերը Նորոյին Միացյալ Նահանգներ տարավ, որտեղ էլ ընտանիքի հետ նա բնակվում է արդեն երեք տարի: 2012-ին երգչի կյանքում հիշարժան մի շարք իրադարձություններ են կատարվել, որոնք իր հետ Նորոն բերել է նոր տարի:):
Նորոն
Ապրում եմ ծնողներիս , կնոջս` Արմինայի ու փոքրիկ հրաշքիս` Տիգրանի հետ:
Չեմ դադարում ստեղծագործել: Այժմ աշխատում եմ “Bouvardia” ռեստորանում, որտեղ երգում է նաեւ Շպռօտը:
Նորոն, Շպռօտը եւ "Bouvardia" ռեստորանում աշխատող մյուս երաժիշտները
Այս ամիս Շուշան Պետրոսյանի հետ դուետ կներկայացնենք, հետո արդեն լույս կտեսնի նոր ձայնասկավառակս:
Ցավոք, Նոր տարին տանը չեմ դիմավորել. տարեմուտի գիշերը Mister X-ի հետ երգել ենք ռեստորանում:
Միհրան Ծառուկյանը եւ Նորոն
Նոր տարին ինձ համար շատ կարեւոր տոն է. ամփոփում եմ անցած տարին, ձեռքբերումներս, հաջողություններս եւ սպասում ամանորյա հրաշքների… Միայն պետք է լավատես լինել:
Այս տարի բնական եղեւնի ենք զարդարել: Փորձում ենք հնարավորինս պահպանել ավանդույթները, հայկական ավանդական սեղան ենք դնում եւ այլն: Այդ ամենի մասին հոգում է մայրս:
Նորո."Ամանորյա բլինչիկն եմ շատ սիրում:)"
Զբաղվածության պատճառով նվերներ չեմ հասցնում գնել. գումարը տվել եմ կնոջս, որն էլ զբաղվել է այդ հարցով:):
Ամանորյա բլինչիկն եմ շատ սիրում: Նաեւ հաճելի է լավ մարդկանց շրջապատում դիմավորել Նոր տարին:
2012-ն ինձ համար շատ լավ տարի էր. Աստված ինձ բալիկ պարգեւեց, ունեցա սիրած աշխատանք եւ ստացա “Գրին քարտ”` 10-ը տարով: Բոլորն էլ հետս տանում եմ 2013:):
Նորոն որդու` Տիգրանի հետ
Իմ ազգին միայն առողջություն եմ մաղթում:
Շատ եմ կարոտել Հայաստանի ջերմությունը. օտարության մեջ հայկական ամեն բան կարոտում եմ:
Առաջ Աստված, ուզում եմ ապրիլին մեկ ամսով գալ Հայաստան` կարոտս առնելու:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: