×


Նունե Եսայանի նվերն ամուսնու 33-ամյակին :)

Ավո Խալաթյանը սեպտեմբերի 23-ին դարձել է 33 տարեկան: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ դերասանը ծննդյան տարեդարձը նշել է ընտանեկան ջերմ մթնոլորտում: BRAVO.am-ը շնորհավորել է նրան եւ հետաքրքրվել, թե ինչ անակնկալ է մատուցել սիրելի կինը:):

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը


Հոբելյարը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ թեեւ ամենացանկալի նվերը` փոքրիկ Էլիզաբեթին, Նունե Եսայանն իրեն պարգեւել է հուլիսի 7-ին, երեկ եւս գեղեցիկ նվեր է մատուցել.“Դեռ կեսգիշերին առաջինը նա շնորհավորեց` նվիրելով մեր զավակներին խորհրդանշող կախազարդ` աղջկա եւ տղայի տեսքով”:

Խոսելով երկու ամսական դստեր մասին` Ավոն նշել է, որ աղջնակն արդեն ժպտում է հայրիկին:).“Ասում են` ինձ է նման: Իմ կյանքի կարեւոր ձեռքբերումները ընտանիքս, զավակներս եւ սիրելի աշխատանքս են”:

Նունե Եսայանը, Հենրին եւ Ավո Խալաթյանը


Պարզվում է` դերասանը միայն տարեդարձի մոմերը փչելիս չէ երազանք պահում.“Միշտ եմ երազում: Եվ տեղին եմ համարում ֆրանսիացիների հայտնի ասացվածքը` “Երազելն անվճար է”: Մեկ ցանկություն ունեմ` առողջ լինել, որպեսզի կարողանամ երկար վայելել լիակատար երջանկությունս”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ավո Խալաթյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW