×


Նունե Եսայան.«Մենք այդքան էլ չենք ուզում …»

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն առաջիկայում կմեկնեն հյուրախաղերի, սակայն միմյանցից առանձին։ Երգչուհին իր գործընկերների հետ սեպտեմբերի 30-ին ելույթ կունենա Թեհրանում, իսկ դերասանը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի անձնակազմի հետ կայցելի Միացյալ Նահանգներ։

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանն՝ իրենց դստեր հետ


Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է Ավո Խալաթյանը, հայաշատ Գլենդելում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը կխաղան «Ինձնից պրծում չկա» եւ «Պարոն Բաբիկը եւ ուրիշները» ներկայացումները.«Այժմ փորձերն են ընթանում, որոշակի փոփոխություններ ենք անում, որ ամերիկահայ հանդիսատեսին ներկայանանք»։

Սեւակ Ամրոյանը, Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը


Նունեն էլ շուտով զուգերգեր կներկայացնի ժողովրդական երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանի ու Սեւակ Ամրոյանի հետ.«Ժամկետները հստակ չեն, քանի որ պարբերաբար երկրից գնում-գալիս ենք։ Ռուբեն Մաթեւոսյանի հետ դուետը ձայնագրել ենք, համերգներին կատարել ենք, բայց տեսահոլովակը հետաձգվում է. նկարելը հեշտ է, յուրահատուկ գաղափար գտնելն է դժվար, չեմ ուզում սովորական կամ ճոխ լինի, կարեւորը՝ հետաքրքիր լինի։ Սեւակի հետ զուգերգը եւս ընթացքի մեջ է»։

Նունե Եսայանը՝ երեխաների հետ


Երգչուհին նաեւ պատմել է երեխաների մասին.«Հենրին շատ արտիստիկ է, սիրում է երգել, կերպարների մեջ խաղալ, բայց այնպես չէ, որ ուզում է բեմ բարձրանալ։ Անկեղծ ասած` մենք այդքան էլ չենք ուզում, որ երեխաները մեր մասնագիտություններն ընտրեն, ոչինչ չենք անում դրա համար։ Եթե ցանկանան, կընտրեն, եթե` ոչ, ավելի լավ»։

BRAVO.am
Լուսանկարները` Bravo.am եւ Նունե Եսայանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW