Շակիրայի եւ Ժերար Պիկեի առաջնեկը ծնվել է: Շտապենք տեղեկացնել, որ սա ֆուտբոլիստի հերթական կատակը չէ. կոլումբացի հանրահայտ երգչուհին հաստատել է լուրն ու իր ուրախությամբ կիսվել բազմաթիվ երկրպագուների հետ:
Ժերար Պիկեն եւ Շակիրան
Շակիրան որդուն լույս աշխարհ է բերել երեկ` հունվարի 22-ին: Ծնողները փոքրիկին անվանել են Միլան: Զույգը կատակում է, թե երեխան, ինչպես եւ հայրը, արդեն “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի անդամ է:):
Շակիրան եւ Ժերար Պիկեն
Հիշեցնենք, որ երգչուհին եւ ֆուտբոլիստը հանդիպում են 2011 թվականի սկզբից: 35-ամյա Շակիրան ընտրյալից 10-ը տարով մեծ է:
BRAVO.am
Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: