×


Շակիրայի մայրանալու լուրը` կատա՞կ

Արտասահմանյան լրատվամիջոցները այսօր շտապեցին հայտնել ուրախալի մի լուր, թե Շակիրան երեխա է ունեցել` հղում կատարելով երգչուհու սիրելիին` Ժերար Պիկեին, որը “Թվիթեր”-ի իր էջում իսպաներենով գրել էր հետեւյալը. “Ծնվել է մեր որդին: Շատ երջանիկ ենք: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար”:

Շակիրան եւ Ժերար Պիկեն


Այնուհետ, երբ հայտնի ֆուտբոլիստից հետաքրքրվել են, թե զույգն ինչպես է անվանել որդուն, նա բոլորին շնորհավորել է հումորի օրվա կապակցությամբ: Պարզվում է` այսօր իսպանացիները նշում են իրենց ապրիլի 1-ը:): 

Ժերար Պիկեն եւ Շակիրան


Հիշեցնենք` 35-ամյա Շակիրան եւ 25-ամյա Ժերարը սպասում են իրենց առաջնեկին: Իր հղիության մասին կոլումբիացի երգչուհին հայտնել է այս սեպտեմբերին, վերջերս էլ զույգը համացանցում տարածել էր մի լուսանկար, որտեղ ապագա մայրիկը ցուցադրում է իր կլորիկ փորիկը:

Ժերար Պիկեն եւ Շակիրան


Տղայի ծնունդը, ինչպես նշել է երջանիկ հայրիկը, չի խանգարի իր երգչուհի կնոջը զբաղվել կարիերայով. “Առաջիկայում կթողարկվի Շակիրայի ալբոմը: “Ամերիկայի ձայնը” նախագծում էլ նա հանդես կգա որպես ժյուրիի անդամ` փոխարինելով Քրիստինա Ագիլերային”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW