BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է “Կոնվերս բանկը”, իսկ մրցույթը նվիրված է կանանց տոներին:
Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է գրեն էսսե (շարադրություն)` «Ապագայի կինը» թեմայով: Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 300 բառը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. մարտի 12-ից մինչեւ մարտի 30-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել էսսեները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար:
Շարադրություններն անհրաժեշտ է ուղարկել Converse bank contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Շահի՛ր քարտ եւ գումար :)
Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Շարադրությունների ընտրությունը կայացնելու է Մեդիամաքս-ի եւ “Կոնվերս բանկի”-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Ընտրություն կատարելիս հաշվի են առնվելու հետեւյալ չափանիշները` աշխատանքի գաղափարը (իդեան), գաղափարը ստեղծագործական կերպով ներկայացնելու ունակությունը, ոճը:
Մրցույթի հաղթողը “Կոնվերս բանկից” կստանա Կանանց քարտ` 50.000 դրամ մնացորդով: Երկրորդ եւ երրորդ տեղեր գրավողները “Կոնվերս բանկից” կստանան Կանանց քարտ, համապատասխանաբար, 30.000 եւ 20.000 դրամ մնացորդով:
Հաղթող ճանաչված երեք էսսեները կներկայացվեն BRAVO.am կայքում:
Հաղթող մասնակիցները կազմակերպիչների կողմից կտեղեկացվեն ապրիլի 5-ին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: