“Դժվար ապրուստ”-ում Էլենի դերակատարմամբ հայտնի դարձած Շուշաննա Թովմասյանին հեռուստադիտողը շուտով կրկին կտեսնի եթերում: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս անգամ այլ աշխատանք է կատարելու.“Շուտով ինձ կտեսնեն արդեն հաղորդավարուհու կարգավիճակում”:
Շուշաննա Թովմասյանը ժամանցային հաղորդում կվարի
Փակագծերը շատ չբացելով` Շուշաննան միայն նշել է, որ ժամանցային հեռուստածրագիր է վարելու.“Երկրպագուներիս եւ իմ ցանկություններն այս պարագայում համընկել են: Բազմաթիվ նամակներ եմ ստացել նման հորդորներով, որոնք ինձ շատ են ոգեւորել”:
Շուշաննա Թովմասյանը ժամանցային հաղորդում կվարի
Նա ասել է, որ ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքները. “Եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, շուտով եթերում կլինեմ:Կարեւորը հեռուստադիտողը հավանի աշխատանքս: Արդեն մի շարք նկարահանումներ ենք իրականացրել, բավական հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է”:
Շուշաննա Թովմասյանը ժամանցային հաղորդում կվարի
Ինչպես նշել է Շուշաննա Թովմասյանը, առայժմ նոր սերիալում նկարահանվելու ցանկություն չունի.“Կարծում եմ` այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ հեռուստադիտողի հիշողության մեջ դեռ վառ է Էլենի կերպարը: Հետագայում շատ հնարավոր է, որ դարձյալ խաղամ”:
Շուշաննա Թովմասյանը ժամանցային հաղորդում կվարի
Խոսելով անձնական կյանքի մասին` նա նշել է, որ որեւէ փոփոխություն չկա.“Սիրտս դեռ ազատ է: Այնպես չէ, որ ինքս քայլեր եմ անում փոփոխություն մտցնելու համար, բայց եւ բարձիթողի վիճակ չէ. փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ հանդիպեմ մեկին եւ հասկանամ, որ Նա է”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նաիրուհի Մարգարյանի եւ Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: