Շուշաննա Թովմասյանը երեկ դարձել է 25 տարեկան: Հայկական մի շարք սերիալներից եւ նախագծերից հայտնի դերասանուհին այս անգամ նախընտրել է մեծ խնջույք չկազմակերպել, ինչպես արել է նախկինում:
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ տարեդարձն առաջին անգամ նշել է սիրելիի՝ ռեժիսոր Վահե Սայանի հետ՝ առանց հարցազրույցների եւ տոնական լուսանկարների:
Շուշաննա Թովմասյանը
Դերասանուհին չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլորին՝ կեսգիշերից սկսած իրեն ջերմ բարեմաղթանքներ հղելու համար.«Այս տարեդարձիս եւս բազում անակնկալներ եւ շնորհավորանքներ եղան, որոնց մասին չեմ ցանկանա խոսել»:
BRAVO.am-ը շնորհավորում է Շուշաննային՝ մաղթելով երջանկություն եւ մասնագիտական վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: