BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ ֆոտոշարքերը, որոնցից ամենաթարմն իրականացրել է հենց մեր լուսանկարիչը: Սակայն այս հրապարակման թեման ոչ թե դերասանուհու լուսանկարներն են, այլ դրանց հիման վրա ստեղծված գեղանկարները:):
Շուշաննա Թովմասյանը
“Տնփեսա” սիթքոմի դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իրեն անչափ ուրախացրել է արվեստային անակնկալը, որ մատուցել է “ArtWorld”-ը.“Մի քանի օր առաջ նկարահանման էի մասնակցում այս ցուցասրահի հարեւանությամբ գտնվող ստուդիայում: Լուսանկարները վերցնելու ժամանակ ինձ առաջարկեցին անպայման այցելել այնտեղ: Հաճելիորեն զարմացա, երբ բազմաթիվ նկարների մեջ տեսա իմ դիմանկարը: Ներկաների ժպիտներից հասկացա, որ ամեն ինչ պլանավորել էին:)”:
Ցուցասրահի տնօրեն Կարեն Տոնոյանի խոսքով` կտավի ստեղծման եւ անակնկալ մատուցելու մտահղացումն իրենն է, իսկ իրականացրել է նկարիչ Արտավազդ Թալալյանի օգնությամբ.“Դերասանուհին առաջինն է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ում դիմանկարը ներկայացրել ենք “ArtWorld”-ում: Նա հետաքրքիր դիմագծեր եւ գրավիչ արտաքին ունի”:
Շուշաննա Թովմասյանի դիմանկարը (Հեղինակ` Արտավազդ Թալալյան)
Ինչպես նկարիչն է նշել, առաջարկը ստանալիս տեղյակ չի եղել, որ դերասանուհու հետ գործ ունի:).“Արեւ տեսա կերպարի մեջ, դա է կարեւորը: Երբ ոգեշնչված ես նկարում, լավ արդյունք ես ստանում”:
Շուշաննա Թովմասյանին դիմանկարի տեսքով նվեր է հանձնել նաեւ ուշուի վարպետ, մարզիչ Արամ Այդինյանը, ում հոբբին նկարելն է.“Այս դիմանկարի վրա աշխատել եմ մոտ 3 շաբաթ: Կարեւոր է, որ նկարը ցույց տա կերպարի բնավորությունն ու հոգին: Հուսով եմ` Շուշաննային դուր կգա”,-ասել է նա:
Նկարիչ Արտավազդ Թալալյանը, Շուշաննա Թովմասյանը եւ "ArtWorld"-ի տնօրեն Կարեն Տոնոյանը
Շուշաննա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել անակնկալի կազմակերպիչներին, նկարիչներին եւ վստահեցրել, որ ստացած նվերներն այսուհետ իրենց հատուկ տեղը կունենան իր սենյակում:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկրաները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: