×


Շուշաննա Թովմասյան.“Հեռավորությունն էական չէ”

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը շուտով եթեր կվերադառնա ժամանցային ծրագրի հաղորդավարուհու կարգավիճակում: Երեկ էլ ընթերցողներին տեղեկացրինք, որ այս շրջանում մեր կայքում կլինեն հայտնիների ամառային ճանապարհորդությունները ներկայացնող հրապարակումներ:

Շուշաննա Թովմասյանը


Շուշաննան, սակայն, մեզ հետ զրույցում նշել է, որ հնարավոր է` չմեկնի հանգստի. “Անավարտ որոշ գործերի պատճառով հավանաբար կմնամ Երեւանում: Ոչինչ դեռեւս հստակ չէ: Եթե հաջողվի աշխատանքները ժամանակին ավարտել, գուցե կարողանամ որեւէ վայր ուղեւորվել”:

Նրա խոսքով` մինչ այս իր ամառային արձակուրդներն անցկացրել է հիմնականում հայաստանյան հանգստավայրերում` Դիլիջան, Ծաղկաձոր, Սեւան…“Ինչ վերաբերում է արտասահմանում հանգստին, ապա ավելի վաղ հասակում եղել եմ Անապայում”:

Շուշաննա Թովմասյանը


Ջրի տարերքին պատկանող Շուշաննա Թովմասյանը առավել նախընտրում է հանգստանալ ծովի ափին, սակայն չի հրաժարվի նաեւ բնության գրկում հաճելի ու ակտիվ ժամանցից.“Բայց մշտապես չես կարող շարժման մեջ լինել, լիցքաթափվել է պետք ավելի պասիվ եղանակով: Բնության գրկում շուտ եմ հոգնում, իսկ ծովի ափին ժամերով, անգամ օրերով հանգստանալիս երբեք չեմ ձանձրանա եւ չեմ հոգնի”:

Շուշաննա Թովմասյանը


Սերիալային դերասանուհին նշել է, որ այն մարդկանցից չէ, ովքեր երկար ժամանակ մտածում են, թե որտեղ պետք է հանգստանան, համոզված է` որտեղ էլ մեկնի, հետաքրքիր զբաղմունք, մշակութային վայրեր կգտնի` լիարժեք ու բազմաբովանդակ հանգիստ կազմակերպելու համար. “Հեռավորությունն էական չէ, ոչ էլ հանգստավայրի շքեղությունը, կարեւորը` միջավայրի փոփոխությունն է, մարդիկ ու շփումը նրանց հետ”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` "Լինա" ամսագրի, Տուշո Բարսեղյանի եւ Նաիրուհի Մարգարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW