Շուշաննա Թովմասյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երանի» սերիալում, BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները, նաեւ զրուցել ենք մի շարք թեմաների շուրջ: Դերասանուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:
Շուշաննա Թովմասյանը
Ամեն ինչ վաղուց էր սկսված եւ շարունակվեց պատանեկությունից:
Իմ ուժերի հանդեպ անվստահություն զգացի, երբ սկզբնական շրջանում գաղափար չունեի այս ոլորտից:
Առաջին հիասթափությունն ու ոգեւորությունը շատ բնական եմ համարում: Եղել է թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքում:
Հայտնի լինելն ինձ համար պարտադիր եւ ինքնանպատակ չեմ համարում:
Ինձ անվերապահորեն ընդունողներին եւ քննադատողներին կասեմ, որ հասարակ մարդ եմ`առավելություններով եւ թերություններով:
Կերպարը, որն առաջարկում են, պետք է վստահություն ներշնչի ինձ:
Շուշաննա Թովմասյանը
Խաղընկերներս պարտադիր չէ, որ ընկերներս դառնան: Ինչպես կստացվի:
Ընկերներն ինձ համար կարեւոր դեր ունեն: Մենակ մարդը ոչ ոքի պետք չէ:
Ընկերության մեջ կարելիի եւ չի կարելիի իմ սահմանը չափի զգացողությունը եւ միմյանց կյանքի մեջ չխցկվելն է:
Եթե սիրեմ, խելամտության սահմաններում պատրաստ եմ ամեն ինչի:
Գեղեցիկ է այն ամենը, ինչը բնական է եւ ի վերուստ է տրված, սակայն դեմ չեմ հետագայում որոշակի շտկումների:
Արհեստական միջամտությունների չեմ դիմել, բայց երբ ժամանակը գա, եւ զգամ, որ կարիք կա, կդիմեմ:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Տատա Իսկանդարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: