×


Շուշաննա Թովմասյան.«Եթե հնարավորություն լիներ, դարձյալ…»

Ամառն իր թեժ ընթացքի մեջ է, BRAVO.am-ն էլ շարունակում է ներկայացնել, թե ինչպես են կազմակերպում իրենց հանգիստը շոու բիզնեսի ներկայացուցիչները: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արձակուրդն անցկացրել է Սանկտ Պետերբուրգում.«Մի քանի անգամ այցելել եմ եւ հարազատ քաղաք է դարձել: Հիմա ինձ այնտեղ հարազատներիս կարոտն է տանում: Գրեթե բոլոր տեսարժան վայրերում եղել եմ եւ անմոռանալի հուշեր ունեմ»:

Շուշաննա Թովմասյանը


- Հանգստի նախընտրելի տարբերակը:
- Ես ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ հանգստի կողմնակից եմ` կախված հոգնածությանս աստիճանից:):

- Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:
- Հիմնականում բարեկամների հետ:):

- Հանգստի ամենալավ եղանակը:
- Բնականաբար, ամառը, չնայած` ձմռանն էլ այդքան վատ չէ:

- Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել այս արձակուրդդ:
- Ցավոք, այս տարի էլ հանգստի չեմ մեկնի, բայց եթե հնարավորություն լիներ, դարձյալ Միացյալ Նահանգներ կգնայի:

Շուշաննա Թովմասյանը


- Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:
- Բջջային հեռախոս, մարտկոց ու դրամապանակ:

- Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:
- Մայրիկիս:

- Եթե հիմա ծովի ափին լինեիր:
- Կպլանավորեի հետագա անելիքներս:

- Ամառային հագուստիդ մեջ գերակշռող գույները:
- Վառ գույների հագուստ եմ նախընտրում:

- Քո ամառային երեկոները:
- Հիմնականում աշխատանքային մթնոլորտում են անցնում: Եթե ժամանակ եմ ունենում, բացօթյա սրճարաններ եմ այցելում:

Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը` սերիալի նկարահանումներին


- Արդեն հասցրե՞լ ես հանգստանալ, որտե՞ղ ես եղել:
- Վերջերս եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգից: Կարճ, բայց հիանալի օրեր անցկացրի ինձ շատ հարազատ մարդկանց շրջապատում:

- Ամենաանմոռանալի ամառը:
- Տպավորիչ ու անմոռանալի ամառներ չեմ ունեցել, որոնք կարելի է առանձնացնել:

- Ամենատպավորիչ հանգիստդ:
- Այցս Միացյալ Նահանգներ: Իսկապես հիանալի հանգիս էր:

- Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:
- Ոչ:):

Շուշաննա Թովմասյանը


- Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:
- Լիլիթ Ամիրգուլյանը:

- Ինչպե՞ս կազմակերպել հանգիստը մայրաքաղաքում:
- Շատ տարբերակներ կան՝ կախված ժամանակից: Եթե շատ հոգնած եմ լինում, նախընտրում եմ մնալ տանն ու քնել:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW