Շուշան Երիցյանն ու Տաթեւ Սարգսյանը նախորդ տարեվերջին միասին մեկնել էին Սինգապուր, այժմ էլ հանգստանում են Շրի Լանկայում: Էկզոտիկ բնության սիրահար ընկերուհիները Հնդկական օվկիանոսի ափին վայելում են ջուրն ու արեւը: Շուշանը BRAVO.am-ին է տրամադրել ուղեւորության լուսանկարները, նաեւ պատասխանել է մեր հարցերին:
-Ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը:
- Սինգապուրում անցկացրած անմոռանալի օրերը կրկնելու ցանկությամբ եկել ենք Շրի Լանկա: Այստեղ նշել ենք նաեւ Տաթեւի 26-րդ տարեդարձը:
Շուշան Երիցյանը եւ Տաթեւ Սարգսյանը
-Եվ ի՞նչ տպավորություններով ես վերադառնալու:):
- Աննկարագրելի: Դրական էներգիայով լցված ենք վերադառնալու: Մեկ անգամ եւս կարողացանք լիցքաթափվել ու կտրվել առօրյա հոգսերից:
-Հանգստի նախընտրելի տարբերակը:
- Ուրախ հանգստի կողմնակից եմ:
-Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:
- Երկու տարբերակն էլ ինձ հոգեհարազատ են: Եթե մենակ չեմ, ապա շատ հարազատ մարդիկ են ուղեկցում ինձ:
-Հանգստի համար ամենալավ եղանակը:
- Տաք եղանակի սիրահար եմ: Եթե ամռանը չեմ մեկնում հանգստի, տաք երկիր եմ ընտրում:
Շուշան Երիցյանը
- Ամենատպավորիչ հանգիստը, որ երբեւէ ունեցել ես:
- Իմ բոլոր ճանապարհորդություններն էլ արկածներով լի են եղել. որեւէ մեկն առանձնացնել չեմ կարող:
-Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել հաջորդ արձակուրդը:
- Մեքսիկայում, Մարոկկոյում:
- Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:
- Յոգայի հագուստը, հետաքրքիր գրքերն ու լավ երաժշտությունը պարտադիր ինձ հետ են լինում:
-Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:
- Մայրիկիս:
- Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:
- Այո, տարիներ առաջ, երբ ճամբար էի գնում:
Տաթեւ Սարգսյանը
- Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:
- Մարդ, ով հոգեպես մեռած չէ, ունի ոչ ստանդարտ մտածելակերպ ու արժեհամակարգ: Մարդ, ով սիրում է ապրել ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շուշան Երիցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: