2012-ն անկասկած սիրո ու կրքի տարի է լինելու:): BRAVO.am-ն օրեր առաջ ներկայացրեց շոու-բիզնեսի` արեդն իսկ ընտրյալ ունեցող ներկայացուցիչներին, որոնք ամենայն հավանականությամբ կամուսնանան հենց վիշապի տարում, որոշ հայտնիներ էլ դեռ սիրային փնտրտուքների մեջ են:):
Շպռօտը երկար ժամանակ է` բնակվում է Լոս-Անջելեսում
Իր միակին է սպասում նաեւ ինքնատիպ երգչուհի Շպռօտը, որը երկար ժամանակ է` բնակվում է Լոս-Անջելեսում: “Ոնց եմ ուզում ամուսնանալ, մեծ ընտանիք ունենալ, լիքը երեխաներ եւ սիրող ամուսին… Ի սրտե ուզում եմ, երազում եմ”,- “Facebook”-ի իր էջում գրել է նա:
Շպռօտի գրառումը մեկնաբանել է նաեւ երգչուհի Հասմիկ Կարապետյանը. “Ուրեմն ժամանակը հասունացել է, մնում է` սիրող ամուսին հայտնվի: Ես հավատում եմ, որ կա իսկական սեր, կգա, չմտածես”:
Երգչուհու` ընտանիք կազմելու ցանկությունը հավանության է արժանացրել նաեւ Արմինկան. “Արժի, արժի”:):
Շպռօտը երազում է սիրող ամուսնու եւ երեխաների մասին
Շպռօտին հարս տանելու ցանկություն հայտնողների պակաս կարծես թե չկա:). “Ինձ Երեւանից ամուսնության առաջարկություններ են անում արդեն, չէի սպասում:)”,- գրել է երգչուհին, ինչն էլ “Հայաստան վերադառնալու լավ առիթ է համարել” ԴերՀովան:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: