×


Շպռօտ. “Ապրում եմ Թոմիի հետ”

Միացյալ Նահանգներում վերջին տարիներին բնակություն հաստատած երգչուհի Շպռօտը BRAVO.am-ի հետ հարցազրույցում հերքել է սեւամորթ տղամարդուց երեխայի սպասելու լուրը, որը տարածել էին հայաստանյան լրատվամիջոցները: Նա մեզ պատմել է իր ամերիկյան առօրյայի մասին` խոսելով  աշխատանքի, անձնական կյանքի եւ այլ թեմաների շուրջ: Շպռօտը կարոտում է…

Շպռօտը


Մեկ ամիս է` աշխատում եմ “Bouvardia” ռեստորանում: Մինչ այդ երգել եմ “Նոյյան տապան” ռեստորանում եւ նման վայրում աշխատելու արդեն բավարար փորձ ունեի:

Սկզբում դժվարությամբ էի հարմարվում, քանի որ փոքր բեմ էր, մարդիկ տարբեր բաներ էին ակնկալում, իսկ իմ երգացանկը այնքան էլ մեծ չէր: Բայց հարմարվեցի ու գոհ եմ:

Այս նոր աշխատանքիս հարցում աջակցել է ամերիկաբնակ երգիչ Նորոն:

Իմ  երգերից  կատարում եմ “Խորոզս տարան”-ը, “Շունչս շնչիդ”-ը, “Եղիր ազատ”-ը, բայց` ոչ հաճախ: Հիմնականում ռուսական ու արտասահմանյան գործեր եմ երգում. դրանց պահանջարկն ավելի մեծ է:

Շպռօտը եւ Նորոն


Կողմնակի աշխատանքով չեմ զբաղվում, որովհետեւ թե′ աշխատավարձն է բավականացնում, թե′ ազատ ժամանակ չի մնում:

Հայաստանում ինձ շատերն էին ճանաչում, միշտ բեմական կերպարով էի` տեղը տեղին: Այստեղ այս առումով թուլացած եմ:

Շատ եմ կարոտում մայրիկիս` Շուշանիկին, քրոջս` Քրիստինեին , նրա բալիկներին:

Երեւանս եմ կարոտում` իր մաքուր ու կեղտոտ բակերով, վերելակներով ու շքամուտքերով:


Այստեղ լավ եմ զգում, միայն կարոտն է տանջում: Կարոտում եմ մեր քաղաքի ջերմ մարդկանց: Ամերիկան, ճիշտ է, օրենքի երկիր է, ազատ ես, բայց այստեղ մարդիկ սառն են:

Շպռօտը


Ամերիկահայերի մեջ էլ կան սառը մարդիկ, չեմ ուզում ես էլ այդպիսին դառնալ:

Անձնական կյանքումս փոփոխություն չկա. հերքում եմ իմ մասին տարածված սուտ լուրերը:

Ապրում եմ կատվիս` Թոմի հետ:

Նոր տարին եւ Սուրբ ծնունդը դիմավորելու եմ Սակրամենտոյում: Աշխատանքիս բերումով այնտեղ պիտի երգեմ:

Այս տոնն ինձ համար տխուր է անցնում, քանի որ մենակ եմ: Մեկ-մեկ ցանկություն եմ ունենում տարբեր կերակրատեսակներ պատրաստել, բայց հետո չի ստացվում:

Շպռօտը


Ցանկություն ունեմ գալ Հայաստան, բայց չի ստացվում, անընդհատ հետաձգվում է:

Վերջնական չեմ վերադառնա.
բնույթով այնպիսին չեմ, որ մի տեղ մնամ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “Eluni Photographi”-ի եւ Շպռօտի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW