×


Ովքեր բաժանվեցին 2017-ին, կամ այս տարվա ամենակարճատեւ ամուսնությունը

2017 թվականը հայկական շոու-բիզնեսի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաեւ ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից: Ամենից շատ քննարկված բաժանությունները ներկայացնում ենք ստորեւ.

Հասմիկ Պապյանը


Հասմիկ Պապյան եւ Կոնրադ Կուեյն

«Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի... Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը եւ խուսափել ավելորդ հարցադրումներից: Ավելացնելու ոչինչ չունեմ... »՝ ահա այս գրառմամբ  հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հայտնեց, որ 24 տարվա համատեղ կյանքից հետո իր եւ գերմանացի թատերագիր Կոնրադ Կուեյննի ճանապարհները բաժանվել են:

Նախկին ամուսիններ Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանը


Օլյա Հակոբյան եւ Աբել Աբելյան

Աբել Աբելյանին եւ Օլյա Հակոբյանին հաջողվեց տեւական ժամանակ հանրությունից գաղտնի պահել այն փաստը, որ այլեւս միասին չեն: Նախկին ամուսիններն այսօր էլ  նախընտրում են թեմային որեւէ կերպ չանդրադառնալ՝ սահմանափակվելով միայն բաժանության լուրը հաստատելով: Դերասանուհին մեր սիրային բլից հարցերին պատասխանելիս էլ ասել է, թե կարծում է՝ այլեւս ամուսնանալու ցանկություն չի ունենա: Նշենք, որ նրանք երկու որդի ունեն:

Անատի Սաքանյանը՝ նախկին ամուսնու հետ


Անատի եւ Էդգար

Երբ համացանցում խոսակցություններ տարածվեցին Անատի Սաքանյանի եւ Էդգարի բաժանության մասին (հիշեցնենք՝ զույգն ամուսնացել էր այս տարեսկզբին), դերասանուհին շարունակում էր ոչ հերքել, ոչ էլ հաստատել լուրը, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում բացառություն արեց:

Տիգրան Մնացականյանը՝ նախկին կնոջ հետ


Տիգրան Մնացականյան եւ Լիանա Առաքելյան

BRAVO.am-ը նախորդ ամիս հայտնեց, որ Տիգրան Մնացականյանը եւ Լիանա Առաքելյանն ամուսնալուծվել են: Կարճ ժամանակ անց դերասանը խոստովանեց, որ նոր սիրելի ունի՝ 19-ամյա Մարիամը, որի հետ էլ պատրաստվում է ամուսնանալ: Առաջին ամուսնությունից Տիգրանն ունի 13-ամյա որդի եւ 1-ամյա դուստր:

ՀՏ Հայկոն՝ դստեր եւ նախկին կնոջ հետ


ՀՏ Հայկո եւ Սյուզի

Հայկ Մարգարյանը, նույն ինքը՝ ՀՏ Հայկոն, եւս ամուսնալուծվել է: Կարգավիճակի փոփոխությունը ռեփերը գրանցել է նաեւ իր ֆեյսբուքյան էջի համապատասխան հատվածում: Հայկն առաջին ամուսնությունից դուստր ունի:

Մարի Աքսելը՝ նախկին ամուսնու հետ


Մարի Աքսել եւ Ալեքսեյ Պրոխորով

Մարի Աքսելն այսօր միայնակ է խնամում իր երկու երեխաներին: Մոդել-դիզայներն ամուսնալուծվելու որոշում կայացնելու համար լուրջ պատճառներ է ունեցել, որոնց մասին ամիսներ առաջ բարձրաձայնել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«7 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո ես իմացա, որ իմ ամուսինն ապրում է երկակի կյանքով։ Ընտանեկան կյանքի ու արժեքների նկատմամբ մեր հայացքները չհամընկան։ Տնից անվերջանալի բացակայությունները, ալկոհոլը, դավաճանությունները, երեխաների դաստիարակությանը մասնակցելու ցանկություն չունենալն ու նրանց ֆինանսապես չապահովելը հանգեցրին այս ամենին»,-ասել է նա:

Սեդա Շահնազարյանը՝ նախկին ընկերոջ հետ


Սեդա եւ Սերոժ

Դերասանուհի Սեդա Շահնազարյանի սիրավեպն ամուսնությամբ չի պսակվել, սակայն ներառել ենք այս ցանկում, քանի որ աշնանը բաժանված զույգը միասին է եղել շուրջ երեք տարի, մինչդեռ վերոնշյալ ամուսնություններից մեկը չդիմացավ նույնիսկ մի քանի ամսվա փորձությանը: Գուշակեցիք արդյո՞ք՝ որ զույգի ամուսնությունն է եղել ամենակարճատեւը:

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի, Life.tert.am-ի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին