×


Ով է Սամվել Կարապետյանի որդու հարսնացուն

Վաղը Մոսկվայում տեղի կունենա «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: 24-ամյա Սարգսի ընտրյալը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սարգիս Կարապետյանը


Նշենք, որ Սարգիսը «Տաշիր»-ի փոխնախագահն է։ 2013-ից նա պատասխանատու է ընկերության կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Միլիարդատիրոջ որդին ազատ ժամանակ սիրում է զբաղվել ըմբշամարտով եւ ֆուտբոլով, հետաքրքրվում է ֆիլմերով եւ երաժշտությամբ:

Սալլի Կինցուրաշվիլին


Սալլին էլ Buy By Me ինտերնետ-նախագծի համասեփականատերն է, որն իրենից ներկայացնում է բրենդային հագուստի վերավաճառքի օնլայն-խանութ: Վրացուհին իր բիզնեսը հիմնել է երկու ընկերուհիների հետ շուրջ երեք տարի առաջ. Buy By Me-ն առաջին «resale store»-ն է Ռուսաստանում:

Սալլի Կինցուրաշվիլին


Սարգսի ընտրյալը նույնպես ֆիլմերի սիրահար է, ուսումնասիրել է կինոարվեստը եւ կարծում է` ապագայում «կյանքը կկապի» այս նախասիրության հետ: Հեշտությամբ կարող է նշել, թե որոնք են սիրելի ֆիլմերն ու ռեժիսորները, սակայն դժվարանում է առանձնացնել նախընտրելի ապրանքանիշներն ու դիզայներներին.«Սիրում եմ Saint Laurent, Chloe եւ &Other Stories»: Սալլին չի պատկերացնում իր զգեստապահարանն առանց սեւ զգեստի եւ սպիտակ մարզաշապիկի, սիրելի քաղաքներն են Փարիզն ու Թբիլիսին: 

BRAVO.am
Աղբյուրը` elle.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW