×


Որտեղ եւ ում հետ է Բեն Ավետիսյանը նշել 25-ամյակը

Բեն Ավետիսյանը դարձել է 25 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան օրվանից մեկ օր առաջ սկսել է նվերներ ստանալ երկրպագուներից. «Նրանցից մեկն իմ եւ իր նկարով տորթ էր պատրաստել ու մեր տուն ուղարկել: Շատերն են անակնկալներ մատուցել. կեսգիշերին ընկերներիցս մեկը տորթով եկավ ինձ շնորհավորելու»:

Բեն Ավետիսյանը


Այս տարեդարձը սերիալային դերասանը նախ նշել է ընտանիքի հետ. «Հանգստավայրերից մեկում խորոված արեցինք, լողացինք, ուրախացանք: Հաջորդ օրն էլ նկարահանման հրապարակում գործընկերներիս հետ եմ տոնել: Այնտեղ եւս ինձ անակնկալ էր սպասվում. Ռուսաստանից հյուրեր էին եկել` իմ եւ Շուշաննայի նկարով տորթով: Հետո էլ ընկերներիս հետ նշել եմ ոչ միայն տարեդարձս, այլեւ նրանից մեկի հայր դառնալը»:

Բեն Ավետիսյանը


Բենը որոշել է ինքն իրեն նվեր մատուցել Եվրոպա շրջագայության տեսքով, իսկ հետադարձ հայացք գցելով ապրած տարիներին, նշել է.«Շատ եմ կարեւորում այն փաստը, որ ամեն օրս ուղղակի չեմ անցկացնում: Սովորել եմ, հաջողություններ եմ գրանցել, որոնցով հպարտանում են ծնողներս եւ ընկերներս: Դա էլ է մեծ ձեռքբերում ինձ համար: Առհասարակ, կարծում եմ`  25 տարեկանում շատ բան եմ արել կայանալու համար, ու դեռ շարունակելու եմ անել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Բենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW