Այսօր Rippi-ի տարեդարձն է: Մինչ BRAVO.am-ը փորձում էր պարզել, թե ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս է երգչուհին անցկացնելու ծննդյան օրը, աղջկան մի հարց էր մտահոգում` ի՞նչ հագնել:). “Անկեղծ ասած` որոշել էի այս տարի ոչինչ չանել, բայց ընկերներս քիչ առաջ զանգեցին ու ասացին, որ պատրաստ լինեմ, պետք է նշենք: Երեւի խամրած կանաչ զգեստս կհագնեմ, վերջին շրջանում այն հավանում եմ:)”,- որոշեց Rippi-ն:
Rippi-ն
Երգչուհին մանկուց սիրել ու սպասել է իր ծննդյան օրվան, բայց “այս անգամ շատ արագ է եկել այդ օրը”, ինչպես միշտ` սպասում է, որ օրիգինալ ու հետաքրքիր նվեր է ստանալու հայրիկի կողմից: Իր երազանքներին ու դրանց կատարմանը հավատացող Rippi-ն այս տարի էլ ծննդյան տորթի մոմերը փչելուց առաջ երազանք է պահելու` հավատալով, որ մի օր այն կկատարվի:
Rippi-ն մեկ ցանկություն ունի. “Լինել օվկիանոսի ափին, բայց ոչ այսօր:): Մինչեւ ծնունդս, երբ ինձ հարցնում էին`ինչ եմ ուզում ծննդյան օրվա նվեր, ասում էի` ձյուն, այսօր շատ ձյուն է եկել, ինչն ինձ շատ է ուրախացնում, սիրում եմ, այն մաքրություն է: Հույս ունեմ, որ երկրորդ ցանկությունս էլ է կատարվելու”:
Rippi-ն (Լուսանկարը` EL Style ամսագրի)
Rippi-ի սիրտը դեռ ազատ է
Երգչուհին մեզ հետ զրույցում ասել է, որ դեռ չի գտել իր սիրելիին. “Ինչպես միշտ, հիմա էլ պետք է ասեմ, որ դեռ ոչ ոքով հետաքրքրված չեմ”: Rippi-ն խոսել է նաեւ այն շշուկներից, որոնք պտտվում էին իր եւ “10+10” նախագծի վրացի զույգի` Թեմո Սաջայայի շուրջ. “Ես էլ եմ լսել այդ շշուկները, բայց մեր մեջ զուտ ընկերական հարաբերություններ են եղել, ես որպես ընկեր եմ վերաբերվել իրեն: Մենք միշտ կուլիսներում կատակում էինք այդ թեմայով, Թեմոն ինձ ամուսնության առաջարկ էր անում, իսկ իրենց պրոդյուսերն ասում էր, թե ինձ իրենց հետ պետք է տանեն, բայց դա ուղղակի կատակ էր”:
Rippi-ն
Որոշել է ռեփ կարդալ
Rippi-ն շուտով հանդես կգա նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է Դավիթ Բադալյանի հեղինակած “Գիտեմ” երգի հիման վրա. “Տեսահոլովակը նկարահանվել է Կարմիր ծովի ափին, շատ սիրուն գործ ստացվեց”: Երգչուհին ասում է, որ այլ ծրագրեր էլ ունի. պատրաստվում է ռեփ կարդալ ու նոր ոճով հանդես գալ, ինչի մասին ավելի մանրամասն կխոսի հետագայում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Rippi-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: