Մարի Ավանեսյանը երկարատեւ լռությունից հետո երկրպագուների համար նորություն ունի: Երգչուհին 2013 թվականը դիմավորել է Հայաստանից հեռու եւ դատարկաձեռն չի վերադարձել. Չեխիայի մայրաքաղաքում նկարահանվել է նրա նոր տեսահոլովակը:
Մարին Պրահայում
“Little Romance” երգը Մարիի առաջին ձայնասկավառակից է, որի երաժշտությունը գրել է Վահե Աբելյանը, իսկ բառերը` Մարիաննա Հովահաննիսյանը: Երգչուհու խոսքով` հենց հեքիաթային Պրահայում է որոշել անգլալեզու այս երգի համար տեսահոլովակ նկարել.“Օպերատորը Մոլդովայից Գենա անունով մի երիտասարդ էր: Մեկ ամբողջ օր ու շատ ցուրտ եղանակին նկարահանվեցի քաղաքի տարբեր հատվածներում. բարակ էի հագնվել, մրսեցի ու հիվանդացա, բայց այդ պահին կարեւոր էր արդյունքը”:
Մարին հայրիկի հետ
20-ամյա Մարիի հայրը բնակվում է Պրահայում, ուր էլ դեկտեմբերին մեկնել է երգչուհին, հայր ու դուստր Ամանորը դիմավորել են Բեռլինում, հետո նորից վերադարձել Չեխիայի մայրաքաղաք. “Նոր տարուց հետո ինձ միացավ ընկերուհիս` Անահիտը, նկարահանումների ժամանակ էլ կողքիս էր ու շատ էր օգնում: Պրահայի փողոցներում կիթառահար էինք փնտրում, ցրտի պատճառով հույս չունեինք, բայց պատահաբար հանդիպեցինք ու մեր ուզած կադրերը նկարահանած վերադարձանք Հայաստան: Այստեղ արդեն մոնտաժային աշխատանքներով զբաղվել է Միհրան Ստեփանյանը”:
Մարին ընկերուհու հետ Պրահայում
Մարիի ընկերուհին` երգչուհի Մարիաննան էլ, ինչպես արդեն պատմել ենք, ճամփորդության ընթացքում Փարիզում էր տեսահոլովակ նկարահանել, հետաքրքրվեցինք` արդյո՞ք կրկնվելու խնդիր չի լինի.“Առաջին միտքը, որ Մարիաննային ասացի, այն էր, որ չենք կրկնի: Մեր հարաբերություններն այնպիսին են, որ նման խնդիր չկա: Նախ` քաղաքները տարբեր են, կադրերն ուրիշ են, իսկ միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ Եվրոպայում են նկարահանված”:
Մարին Պրահայում
Ի դեպ, շուտով Մարին եւ Մարիաննան միասին նոր զուգերգ են կատարելու: Երգն արդեն պատրաստ է, բայց համացանցում չկա. որոշել են այն միանգամից ներկայացնել տեսահոլովակով. “Խոսքերը կրկին գրել է Մարիաննան, երաժշտությունը` Կարեն Անանյանը: Մեղեդային երգ է”:
Մարին Պրահայում
Մարին տեւական լռությունից հետո սկսել է աշխատել երկրորդ ձայնասկավառակի երգերի վրա, նաեւ պլանավորում է ակումբային մենահամերգ. “Երկուսի նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակատար ու դժվար են, այժմ ամեն օր դրանցով եմ զբաղվում: Հանգստից հետո կրկին թարմ ուժերով կաշխատեմ ու հաջորդաբար կներկայացնեմ հանդիսատեսին”:
BRAVO.am
Լուսանկարները` Մարիի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: