×


Ո՞ւր է պատրաստվում մեկնել Ալեքսանդր Բաբասյանը

“Գեներալի աղջիկը” սերիալում նկարահանվելուց հետո Ալեքսանդր Բաբասյանը Դավիթի կերպարն էր կերտում “Մամա” սերիալում, որն այս շրջանում հեռուստատեսությամբ չի ցուցադրվում.“Կարելի է ասել` ժամանակավոր դադարի մեջ ենք. եթերաշրջանն է ավարտվել: Տնօրինությունը վստահեցրել է, որ սեպտեմբերին նաեւ նոր առաջարկներ են լինելու, տեսնենք”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Ալեքսանդր Բաբասյանը կնոջ հետ


Սերիալային դերասանն ասել է, որ ամառային հանգիստը կնոջ հետ կանցկացնի Մոսկվայում եւ Բուլղարիայում.“Առաջիկա օրերին կմեկնենք: Այս տարվա արձակուրդների համար ընտրել էինք Իսպանիան, սակայն հանգամանքները թույլ չտվեցին, իսկ դրա փոխարեն ապրիլին եղանք Եգիպտոսում: Հուսամ, որ մինչեւ տարեվերջ կհասցնեմ իրականացնել Իսպանիա ուղեւորությունս”:

Ալեքսանդր Բաբասյանը կնոջ հետ


Ալեքսանդրը նշել է, որ հանգիստը կազմակերպելու նախընտրելի տարբերակ չունի.“Կախված է տրամադրությունիցս: Բնության ու լավ մթնոլորտի առումով ինձ հոգեհարազատ է եւ գրավում է Խորվաթիան: Մեծ հաճույքով կրկին կմեկնեմ այնտեղ հանգստանալու: Իսկ Եգիպտոսից, ի դեպ, այդքան էլ հիացած չեմ վերադարձել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW