×


“Չորս տարբերակ”-ի Նարինեն երկրորդ անգամ կմայրանա

“4 տարբերակ”-ի անդամ Նարինե Մկրտումյանն այժմ անհատական գործունեություն է ծավալում: “Խմբով նոր աշխատանքներ չենք նախաձեռնել, ժամանակավոր դադար է: Մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների ու համերգների”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին:

Նարինեն ինքն իրեն ցանկանում է առողջություն եւ առողջ բալիկ


Ինչպես հայտնել է Նարինեն, խմբի մյուս անդամների հետ մտերիմ է, որեւէ վիճաբանություն չի եղել, միմյանց նոր գործերից տեղյակ են, հաճախ միասին քննարկում են հետագա անելիքները. “Եթե գումարային առումով նայենք, իհարկե, շահավետ է միայնակ երգելը, բայց հաճախ մտածում եմ՝ աղջիկների հետ լինեի, ավելի լավ կլիներ, բայց որոշ տեղեր հրավիրում են սոլո կատարումներով հանդես գալ: Ուրախ եմ, որ Քնարին ու Գոհարն էլ իրենց անհատական գործերն են անում”:

Երգի թատրոնում, կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ Նարինեն երգել է խմբի կազմում, երկու դուետ է ձայնագրել Վարդան Բադալյանի եւ Սարգիս Առաքելյանի հետ. “Չեմ խոստանում աննախադեպ երգեր, կատարում եմ էստրադային գործեր, նոր ճաշակ, որակ չեմ փորձում թելադրել”:

Նարինե Մկրտումյանն այժմ հղի է, գարնան սկզբին լույս աշխարհ կգա նրա երկրորդ զավակը: Երգչուհու դուստրը՝  Ինեսսան, երեք տարեկան է. “Ասում են՝ տղա է, դեռ անունը չենք որոշել: Ինքնազգացողությունս լավ է, ինձ չեմ ծանրաբեռնում աշխատանքով ու կենցաղային հոգսերով: Ինչ չեմ հասցնում, ուղղակի չեմ անում”:

Նարինե Մկրտումյանը դստեր եւ ամուսնու հետ


“2011-ն ինձ համար ավելի ընտանեկան, քան աշխատանքային տարի էր: Հավանաբար, Նոր տարին կդիմավորեմ ընտանիքս հետ, թեեւ Ամանորի գիշերը երգելու առաջարկներ ունեմ: Միգուցե նաեւ աշխատեմ, ամուսինս էլ կողքիս կլինի”,- տեղեկացրել է երգչուհին:

Նարինե Մկրտումյանի ամուսինը՝  Արթուրը, ինչպես Նարինեն է նշել, “երաժշտության հետ կապ չունի, չի խառնվում իր աշխատանքին”. “Այնպես չէ, որ ընտանիքով որոշենք, թե որ երգը կատարեմ. պրոֆեսիոնալ կարծիքներն եմ հաշվի առնում”:

Խոսելով իր ամանորյա ցանկություններից՝  Նարինեն ինքն իրեն ցանկանում է առողջություն եւ առողջ բալիկ, դստեր ցանկությունն էլ է նշել. “Աղջիկս շատ զարմանալի բաներ է խնդրել. Ձմեռ պապիկից ուզում է “իսկական գազար, բազուկ, վարունգ, իսկական ափսե, դանակ, որ աղցան սարքի”: Ասում է՝ դրանք լինեն իսկական խաղալիքներ:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Մկրտումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW