×


Պոզ ու պոչով Երեւան. մայրաքաղաքում “Հելոուին” են նշել :)

Գեղեցիկ է Երեւանը, նամանավանդ գիշերով, բայց խոսքը հոկտեմբերի 31-ի գիշերվա մասին չէ, որը սարսափազդու դարձնելու հարցում վերջին տարիներին ջանք չեն խնայում հատկապես երիտասարդները:): Հելոուինյան խրախճանքին երեկ մասնակցել են բազմաթիվ պոզավոր ու պոչավորներ, կենդանի դիակներ, վհուկներ, հրեշներ, մեռած հարսներ, էրոտիկ պահվածքով կերպարներ, որոնք հանգրվանել էին մայրաքաղաքի ակումբներում եւ դեմ չէին BRAVO.am-ի լուսանկարչի շնորհիվ “անմահանալուն”:):

Երեւանում "Հելոուին" են նշել


Մեր առաջին կանգառը “Moumba Lounge Club”-ն էր, որի աստիճանները մեզ տարան ներքեւ` մութ ուժերի մոտ: Ակումբում մյուսների հետ տոնը նշում էին Սերժոն, Միշոն եւ նրանց ընկերը, ովքեր չնայած դիմակավորված չէին, բայց բավական ակտիվ էին: Այստեղ տպավորիչ էին երկու մումիաները, ովքեր նոր դուրս էին եկել իրենց դագաղներից եւ զվարճանում էին մկների, հարսնացուների, կատուների հետ:

Երեւանում "Հելոուին" են նշել


Չափազանց ակտիվ էր “Tom Collins pub”-ում, որտեղ հայերի կողքին տոնը նշում էին նաեւ օտարերկրացիները: Կերպարանափոխված երիտասարդների պակաս չէր զգացվում, որոնց տարօրինակ հանդերձներն ու բարդ դիմակներն ամենեւին չէին խանգարում լիցքաթափվել: “Halloween”-յան տրամադրություն էր փոխանցում նաեւ փաբի դդմային զարդարանքը:

Երեւանում "Հելոուին" են նշել


“Calumet- Ethnic Lounge Bar”-ում կերպարանափոխած էին ինչպես այցելուները, այնպես էլ աշխատակիցները, ովքեր բոլորի հետ պարում եւ ուրախանում էին: Լաունջ-բարի ամեն անկյունում դրված եւ լուսավորված դդմիկներն ու սարդերն ամբողջացնում էին մոգական մթնոլորտը:

Երեւանում "Հելոուին" են նշել


Եթե զգեստավորված չէիր, “MetroMusic pub” մուտքը քեզ համար արգելված կլիներ:  Սա մեր վերջին հանգրվանն էր, որտեղ հնչում էր տարբեր ժանրերի երաժշտություն,   իսկ մասնակիցներն էլ, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին ցուցադրել իրենց կերպարների պարային հնարքները: Եթե փոքր-ինչ անուշադիր լինեիր, գուցե գողանար  ավազակներից մեկը, կամ նավաստին իր նավով տաներ քեզ հեռու, իսկ ամենավատ դեպքում կարող էիր հայտնվել ինչ-որ մեկի դագաղում:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW