×


Ջազմեն Ջեյմի Դեւիսը համերգ կտա Երեւանում

Հայտնի ջազ-վոկալիստ Ջեյմի Դեւիսի երեւանյան ելույթը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17): Երգիչը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:

Ջեյմի Դեւիսը ծնվել է 1949 թվականին: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ նա պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան աստղերի հետ: 2000-ին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:


Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետեւել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի եւ այլոց օրինակին:

Ջեյմի Դեւիսի երգացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները եւ էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության եւ դասականի միաձուլում, բլյուզի եւ սոուլի ելեւէջներ, ջերմ, հզոր եւ զգացմունքային բարիտոն՝ ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում եւ երկրի սահմաններից դուրս:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport