Ի ուրախություն գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների, որոնք խենթանում են Ջասթին Բիբերի համար, օվկիանոսից այն կողմում գտնվող մամուլը պնդում է, թե երիտասարդի սիրտն այլեւս ազատ է: Իսկ զույգի բաժանության հիմնական պատճառ նշվում է հետեւյալը. “20-ամյա դերասանուհի-երգչուհին ու 18-ամյա երգիչը աշխատանքային չափազանց խիտ գրաֆիկ ունեն եւ միմյանց տեսնելը պարզապես անհնար է դարձել”:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը
Ջասթինը եւ Սելենան իրենց սիրավեպի մասին հայտարարել են 2011 թվականի փետրվարին` միասին ժամանելով “Օսկար” մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը
Ո՞վ է հայտնվելու Բիբերի կողքին հարցով հետաքրքրվողների համար նշենք, որ ասեկոսեների համաձայն, երգիչը հետաքրքրված է “Victoria`s Secret”-ի մոդել-հրեշտակներից մեկով: Հիշեցնենք, օրերս նա ելույթ է ունեցել այս ապրանքանիշի կազմակերպած շոուի ժամանակ: Նրան վերջերս նկատել են 19-ամյա մոդել Բարբարա Փալվինի ընկերակցությամբ:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը
Դե իսկ Սելենան, հավանաբար, այժմ ավելի խաղաղ պայմաններում կապրի. “բիբերամոլները”, ինչպես հայտնի է, աղջկան այդքան էլ չէին համակրում. երգչի երկրպագուհիներից մեկը հարվածելով վնասել էր Սելենայի շուրթը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: