Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Բեյոնսեի ու Ջեյ Զիի հարաբերությունները: US Weekly ամսագիրը, հղում կատարելով հավաստի աղբյուրներին, լուր է տարածել, թե աստղային զույգը պատրաստվում է ամուսնալուծվել: Ամսագրի տվյալներով, զույգը պաշտոնապես կամուսնալուծվի սեպտեմբերի 13-ից հետո: Այդ օրը Փարիզում կկայանա Բեյոնսեի ու Ջեյ Զիի “On The Run” համաշխարհային շրջագայության վերջին համերգը:
Բեյոնսեն ու Ջեյ Զին պաշտոնապես ամուսնացել են 6 տարի առաջ եւ 2-ամյա դուստր ունեն: Բացի այդ, երգչուհին ու ռեփերը գործընկերներ են: 32-ամյա երգչուհին մի քանի անգամ նշել է, որ անձնական բնույթի խնդիրները քննարկում է միայն իր մտերիմ ընկերուհու՝ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ:
Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ մամուլում առաջին անգամ քննարկվեց աստղային զույգի ամուսնալուծության հարցը, երբ համացանցում հայտնվեց ռեփերի եւ Բեյոնսեի քրոջ՝ Սոլանժ Նոուլզի միջեւ՝ վերելակում տեղի ունեցած սկանդալը:
Bravo.am
Աղբյուրը՝ Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: