×


Ջենիֆեր Լոուրենսին արժանացրել են Անջելինա Ջոլիի “բախտին” :)

Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, որն օրերս նաեւ բաղձալի մեկ այլ մրցանակի` “Ոսկե գլոբուս’’-ի արժանացավ, կարմիր գորգի վրա հաճախ է առանձնացել իր յուրահատուկ կերպարներով, սակայն այս մրցանակաբաշխության համար նրա ընտրած զգեստն իսկական ֆուրոր է արել համացանցում:):

Ծաղրապատճենել են Ջենիֆեր Լոուրենսի զգեստը


23-ամյա Լոուրենսն ընտրել էր “Դիոր” ապրանքանիշի երեկոյան սպիտակ զգեստ` սեւ երկու գոտիով, որն արդեն իսկ ծաղրապատճենել են սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր: Ամենից զվարճալի նմանակումներից է Լոուրենսի զգեստով շնիկը, չի զիջում նաեւ ջրահարս Արիելը:):

Ծաղրապատճենել են Ջենիֆեր Լոուրենսի զգեստը


Գնահատվել է նաեւ Լանա Դել Ռեյ կեղծանունով “Թվիթեր”-ի օգտատերի հումորը, որն իր էջում լուսանկար է տեղադրել հետեւյալ գրառմամբ.“Աստված իմ, ընկերներս ուղարկում են Ջենիֆեր Լոուրենսի “զգեստով’’ իրենց լուսանկարները…:)’’:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտին Լոուրենսի կարգավիճակում էր հայտնվել նաեւ Անջելինա Ջոլին` “Օսկար” մրցանակաբաշխությանը ներկայանալով “Versace” բրենդի սեւ զգեստով, որի լայն կտրվածքը հնարավորություն էր տալիս մերկացնել աջ ոտքը, ինչը եւ արել էր դերասանուհին:):

Արիելի զգեստը` "Dior"-ի ոգեշնչման աղբյուր :)


Մասնակցեք ստորեւ ներկայացված հարցմանն ու հայտնեք ձեր կարծիքը դերասանուհու զգեստի մասին:): Իսկ եթե որոշեք կրկնօրինակել Լոուրենսին, ապա համապատասխան լուսանկարը տեղադրեք մեկնաբանությունների հատվածում :):


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW