Ջուսն օրերս Երեւանի փողոցներում նկարահանել է այս տարվա իր հինգերորդ տեսահոլովակը: “1, Two, 3” երգի հեղինակը հենց ինքն է: Տեսահոլովակում երգչուհին հանդես է գալիս պանկ ոճում:
Ջուսը
“Փոփ-ռոք հաուս երգ է: Շատ խենթ ու լավ գործ է ստացվել, Հայաստանում նման բան դեռ չի եղել”,- BRAVO.am-ին ասել է երգչուհին: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է, օպերատորը` Ռոբ Խաչիկյանը:
Ջուսի ոճով զբաղվել է ոճաբան Սերժ Հարությունյանը: Երգչուհին նշել է, թե իր վարսերը կերպարին համապատասխան հարդարելու համար պահանջվել է չորս ժամ:
Ջուսը
Տեսահոլովակում Ջուսից բացի եւս երկու պանկ է նկարահանվել` Կիռան եւ Անահիտը: “Սա իմ ամենախենթ կերպարն է, իմ մեջ իրականում կան պանկ վիճակներ”,- ասել է նա:
“1, Two, 3”-ի պրեմիերան տեղի կունենա 2013-ի մարտին, մինչ այդ` հունվարին երգչուհին կներկայացնի “Go” երգի հիման վրա նկարված տեսահոլովակը, որի մասին արդեն պատմել ենք: Ջուսը մինչ տարեվերջ ուզում է եւս մեկ տեսահոլովակ նկարահանել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: