×


Ռազմիկ Ամյանը շամպայն է հյուրասիրել Արամեին, Արսենին, Միհրանին, Մարտինին:)

BRAVO.am-ն արդեն պատմել է Ռազմիկ Ամյանի անհատական երրորդ ձայնասկավառակի` “Վայ-վայ”-ի մասին: Ձայնասկավառակների երեւանյան խանութ-սրահներից մեկում երեկ կայացել է երգչի նոր ալբոմի շնորհանդեսը, որին ներկա են եղել Արամեն, Արսեն Գրիգորյանը, Մարտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանը, Անդոն, Կամո Սեյրանյանն ու շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, երգչի մտերմերն ու երկրպագուները:

“Ձայնասկավառակում հիմնականում ուրախ տրամադրություն է”. Ռազմիկ Ամյան


Ռազմիկն իր ձեռով բացել է շամպայնի շիշը, բոլորի գավաթները լցրել ու շնորհակալություն է հայտնել իր ուրախությունը կիսելու համար. “Ձայնասկավառակում էլ հիմնականում ուրախ տրամադրություն է: Կարծում եմ` այն իր նպատակին կծառայի”:

“Այս ձայնասկավառակը շատ թանկ է  ինձ համար, շատ մանրակրկիտ ենք աշխատել, ամեն երգն ինձ համար իր նշանակությունն ունի”,- BRAVO.am-ին ասել է երգիչը: Իսկ պրոդյուսեր Արմին Մովսիսյանը հավելել է, որ առաջին անգամ են CD-ի շնորհանդես անում. “Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար:)”:

Արամեն Ռազմիկ Ամյանի նոր CD-ի շնորհանդեսին


Երգիչը կատարված աշխատանքի մասին պատմել է երկրպագուներին, շնորհակալություն  հայտնել իր ընկերոջն ու պրոդյուսերին` Արմինին, ձայնասկավառակի բոլոր երգերի գործիքավորողներին` երաժշտական պրոդյուսերներ Կարենին ու Սեւակին:

Ներկաները շնորհավորել են երգչին, ստեղծագործական հաջողություններ մաղթել, Անդոն էլ անկեղծացել է շնորհավորական իր խոսքում: “Քեզ շատ եմ սիրում... Ափսոս, որ ամուսնացած ես:)”,-կատակել է դերասանը, իսկ Ռազմիկ Ամյանը ներկաներին ծանոթացրել է կնոջ հետ:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW