Ռազմիկ Ամյանը շուտով երկրպագուներին կներկայացնի իր անհատական երրորդ ձայնասկավառակը, որն անվանել է “Վայ-վայ”: CD-ում ընդգրկված է 11 երգ, որոնցից 2-ը լիրիկական են, մյուսները` պարային: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը, “մեղեդային երգերի թվում է նաեւ մորը նվիրված` “Մայրիկիս” երգը”:
Ռազմիկ Ամյանը 2012-ին Երեւանում մեծ մենահամերգ տալու նպատակ ունի
“Վայ-վայ”-ի ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանն է, իսկ երգչի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը: Ձայնասկավառակի երգերի գործիքավորմամբ զբաղվել են երգչի ընկերները` Կարենն ու Սեւակը, կա նաեւ նոր հեղինակ, ում հետ առաջին անգամ է երգիչը համագործակցում:
Ռազմիկը պատրաստվում է ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է “Եռագույն” երգի հիման վրա: “Երգն ու տեսահոլովակը նվիրված են ՀՀ անկախության 20-ամյակին, այն կլինի պատմական տեսարաններով. սյուժեն չենք մանրամասնում, որ անակնկալ լինի”,-ասել է երգչի պրոդյուսերը:
“Եռագույն”-ի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Նկարահանումներից հետո տեսահոլովակը ենթարկվելու է գրաֆիկական միջամտության, որի արդյունքում պարզ կլինի սյուժետային գիծը:
Ռազմիկ Ամյանի ապագա ծրագրերի ու մեծ ցանկության մաս է կազմում 2012-ին երեւանյան մեծ մենահամերգ ունենալը, ինչի մասին երգիչը խոստանում է բարձրաձայնել ավելի ուշ, իսկ մինչ այդ պատրաստվում է տոնել Ամանորը:
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Ռազմիկ Ամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: