Երեւանի Կամերային թատրոնի դերասաններ Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը նախորդ շաբաթ են վերադարձել Միացյալ Նահանգներից: Ուղեւորության նպատակի, տպավորությունների եւ Ռաֆոյի առողջական խնդիրների մասին նրանք պատմել են BRAVO.am-ին:
Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը
“Այնտեղ էինք հյուրախաղերով` “32 ատամ” ակումբի կազմում: Մեր ելույթները նախատեսված էին նոյեմբերի 2-ին եւ 4-ին, բայց հանդիսատեսն այնքան ջերմ ընդունեց, որ մեկ օր էլ խաղացինք` նոյեմբերի 5-ին”,-նշել է Անդոն:
Ամերիկահայ հանդիսատեսին իր բազմաժանր ելույթով տպավորել է նաեւ Ռաֆոն. “Բացի Աբադոկ Սմբոյի կերպարով ներկայանալուց, հանդես եմ եկել մոնոներկայացումներով “Դժվար ապրուստ”-ից, կոմիքսներ, երգ եւ այլն: Նմանակել եմ մեր էստրադայի ճանաչված ու սիրված երգիչներից Թաթային, Անդրեին, Արա Մարտիրոսյանին: Անգամ Միհրան Ծառուկյանին եմ նմանակել”,-ասել է նա:
"Նմանակել եմ մեր էստրադայի ճանաչված ու սիրված երգիչներին". Ռաֆայել Երանոսյան
Ռաֆոյին, ինչպես ինքն է վստահեցնում, օդանավակայան են տարել հիվանդանոցից. “Մեջքս, մեր լեզվով ասած, բռնվել էր: Ես բուժման կուրս էի անցնում հիվանդանոցում: Այդպես, այնտեղից` ուղիղ Ամերիկա: 17 օրից 10-ը պառկած եմ անցկացրել: Դեռ ցավեր ունեմ. բուժման կուրսը շարունակելու եմ լիարժեք առողջանալու համար”:
Ի դեպ, վերջերս այս դերասանը “Ֆեյսբուք”-ում ինքն իրեն չհանձնվելու կոչ էր արել, իսկ պատճառը հետեւյալն է. “Ժամանակ առ ժամանակ նման տրամադրություն եմ ունենում. կարծես սպառվում եմ: Չգիտեմ… Մի օր էլ կարող եմ արթնանալ ու որոշել, որ ոչնչով չեմ զբաղվելու”:
Ռաֆայել Երանոսյանը
Այժմ Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը մասնակցում են թե′ “32 ատամ”-ի, թե′ “Կարգին սերիալ”-ի նկարահանումներին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Անդոյի , Ռաֆոյի եւ "32 ատամ" ակումբի "ֆեյսբուքյան" էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: