×


Ռոբերտո Կել Տորեսի՝ «ազիզ ջան»-ով հայերենը եւ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու ցանկությունը

Ռոբերտո Կել Տորեսը կրկին ակումբային համերգով Երեւանում էր։ «Կամարադաս» խմբի հայ երաժիշտների նվագակցությամբ կուբացի երգիչն իր յուրահատուկ էներգետիկայով փոխանցում էր կուբայական տաք ռիթմեր, երգում լատինոյից, փոփից մինչեւ «Ով սիրուն, սիրուն»։

Երեկոյի առաջին հատվածում հանդիսականներն ունկնդրում էին մեղեդային երգեր, իսկ երկրորդ մասում երգչի երկրպագուները պարում էին բեմի մոտ՝ խնդրելով երգել այս կամ այն երգը։ Բազմաժանր համերգի ընթացքում նա կատարեց «Historia De un Amor», «Baila», «Besame Mucho», «Mi Preferida»-ից մինչեւ «Я Люблю Тебя До Слёз», ինչպես նաեւ Հայաստանին նվիրված իր «Արմենիա»-ն. «Մի գաղտնիք բացեմ, երբ Լոռվա գյուղերից մեկում նկարահանում էինք այս երգի տեսահոլովակը, կադրում պիտի նկարեինք նաեւ աքաղաղ, բայց անընդհատ փախչում էր, չէինք կարողանում բռնել, շատ զվարճալի էր»,-հիշեց Ռոբերտոն:

Ռոբերտո Կել Տորեսը


Յուրմալայում կայացած «Նոր ալիք 2013» մրցույթում հաղթելուց հետո կուբացի երգիչը հայտնի դարձավ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նա երազում է ճանաչված դառնալ նաեւ իսպանալեզու երկրներում։ Ռոբերտոն հիմնականում շփվում էր ռուսերենով՝ երբեմն գործածելով հայերեն արտահայտություններ՝ «շնորհակալություն», «ազիզ ջան», «մերսի շատ», «հայեր ջան» եւ այլն։    

Մեկ տարի առաջ կայացած երեւանյան մենահամերգին Ռոբերտոն հայտնել էր, որ ուզում է Հայաստանում տուն գնել։ Նա ոչ միայն հիշեցրեց իր ցանկության մասին, այլեւ ակնարկեց, որ ցանկանում է «Եվրատեսիլ»-ին մասնակցել որպես Հայաստանի ներկայացուցիչ.«Միգուցե այստեղ տուն գնեմ, հայկական անձնագիր ձեռք բերեմ, հետո գնամ «Եվրատեսիլ» մրցույթին։ Խոստանում եմ՝ կհաղթեմ:)»:


Կուբայի ազգային օպերայում որպես օպերային երգիչ իր կարիերան սկսած արտիստն իր կատարումներով անտարբեր չէր թողնում իսպանական հնչյունների սիրահարներին, ակապելա կատարում էր հայտնի հիթեր, միաժամանակ երգում ու պարում՝ իր ողջ էներգիան փոխանցելով բեմից։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

A post shared by Bravo.am (@bravoamofficial) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport