×


Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանն՝ իրենց դստեր հետ

Ռոլանդի եւ Գայանեի ընտանեկան հանգիստը Բալիում

Տրոպիկական վայրերի սիրահար Ռոլանդ Գասպարյանն ու Գայանե Հովհաննիսյանն օրերս են վերադարձել Ինդոնեզիայից: Ամուսիններն իրենց հանգիստն անցկացրել են Բալիում:

Ռոլանդ Գասպարյանը՝ դստեր հետ


Մեկամյա Նանե-Զիոնան՝ «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր-վոկալիստի եւ պարուհու դուստրը, առաջին անգամ ճամփորդել է ծնողների հետ: Էկզոտիկ հանգստի սիրահար ընտանիքը հասցրել է լիակատար վայելել Հնդկական օվկիանոսն ու կղզու հեքիաթային բնությունը, լողալ ու արեւայրուք ընդունել:

Գայանե Հովհաննիսյանը


Նշենք, որ զույգի նշանադրությունը նույնպես Հնդկական օվկիանոսի ափին է տեղի ունեցել: 2014 թվականին Ռոլանդն ու Գայանեն միասին մեկնել էին Շրի Լանկա, որտեղ էլ երաժիշտը սիրելիին ամուսնության անակնկալ առաջարկություն էր արել:

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW