“The Reincarnation” ռեգգի-բենդի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդն իր սիրելիին` Գայանեին է նվիրել “Յար արի” նոր տեսահոլովակն ու երգը. “Տեսահոլովակում ինքը չկա. այդպիսի ցուցադրական բաներ չեմ սիրում, որ մասսայական երեւա…”:
Ռոլանդ Գասպարյան. "Վերջնականապես հասկացա, որ պետք է ապրեմ միայն Հայաստանում"
Տեսահոլովակում օգտագործվել են ռեգգի-բենդի` 2011-ի հոկտեմբերին Ազատության հրապարակում կայացած հոբելյանական համերգի կադրերից: “Գումարային ոչ մի խնդիր չունեինք, պարզապես համերգային կադրերը երգին համապատասխան են: Ինքս ավելի շատ սիրում եմ հասարակ տեսահոլովակներ”,- նշել է ռեգգի-բենդի վոկալիստը:
Ռոլանդը հայտնել է, որ ընտրյալը՝ 21-ամյա Գայանե Հովհաննիսյանը, պարում է “Գոհար”/“Kohar”/ համույթում, իրենց ծանոթությունն էլ եղել է հենց այս համույթի՝ նախորդ տարվա գարնանը կազմակերպած համերգի ժամանակ:
Ռոլանդ Գասպարյանի ընտրյալը՝ Գայանե Հովհաննիսյանը
“Ամուսնանալու մտադրություն ունեմ, Աստված առաջ: Եթե հստակ որոշենք, այդ մասին կասեմ, գաղտնի չեմ պահի:)”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Reincarnation” խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը:
Երաժշտին, իր խոսքով, սերն օգնում է ավելի ակտիվ ստեղծագործել: “Յար արի” երգն ընդգրկված կլինի խմբի նոր ալբոմում, որը հավանաբար, կթողարկվի այս ամռան ընթացքում:
Ռեգգի-բենդի տղաներն այժմ զբաղված են նոր ալբոմի ձայնագրություններով. “Նաեւ ֆիլմ ենք պատրաստում, որը նկարահանվել է Եվրոպայի շրջագայության ժամանակ”:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի՝ պարուհի Գայանեի հետ
Ռոլանդն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Միացյալ Նահանգներում բնակվելու մտադրություն ունի, բայց մտափոխվել է. “Վերջնականապես հասկացա, որ պետք է ապրեմ միայն Հայաստանում, անպայման ուզում եմ այստեղ ապրել:)”:
Նոր՝ “Յար արի” տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ու գնահատել հենց հիմա՝ BRAVO.am-ի Videos բաժնում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Ռոլանդ Գասպարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: