×


Ռուզաննա Անդրեասյանի հարսանիքի հիշարժան պահերն ու հայտնի հյուրերը :)

Ռուզաննա Անդրեասյանն ու դաշնակահար, գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը հուլիսի 26-ից այր ու կին են: Զույգը պսակադրվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն խորանի մոտ է ուղեկցել հայրը.“Շոգ եղանակի պատճառով որոշեցինք հանել փեսայից հարսի տուն դհոլ-զուռնայով երթուղին եւ միմյանց հանդիպել եկեղեցում”:

Սերգեյ Հովհաննիսյանի եւ Ռուզաննա Անդրեասյանի պսակադրությանը


ԶԱԳՍ-ի արարողությունը տեղի է ունեցել ռեստորանում: Հարսն ու փեսան պարել են իրենց առաջին վալսը, Ռուզաննան նաեւ կատակ-պար է ներկայացրել պրոֆեսիոնալ պարողների հետ: Թամադաների դերում են եղել Արտակ Մարտիրոսյանն ու Նարեկ Քթոյանը:

Խնջույքին հրավիրված 170 հյուրի շարքում են եղել եւ նորապսակներին իրենց կատարումներն են նվիրել երգիչներ Արսեն Սաֆարյանը, Հասմիկ Կարապետյանը, Արմոն, Դավիթ Թուջարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլք:

Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը


Ռուզաննա Անդրեասյանը եւ Սերգեյ Հովհաննիսյանը 27 տարեկան են, համակուրսեցիներ են եղել Կոմիտասի անվան Երեւանի կոնսերվատորիայում: Սերգեյն այժմ զբաղվում է երգերի գործիքավորմամբ` համագործակցելով տարբեր երգիչների հետ:

Ռուզաննա Անդրեասյանի եւ Սերգեյ Հովհաննիսյանի հարսանիքին


“Շատ պատասխանատու եւ հուզիչ օր էր: Երկար մտածելուց հետո այդ քայլը կատարեցինք` համոզված լինելով, որ իրար համար ենք ծնվել: Աշխատանքում Սերգեյն ինձ ուղղորդում է իր խորհուրդներով, ես էլ իրեն եմ աջակցում. լրացնում ենք միմյանց: Աշնանը նոր զուգերգ եմ ներկայացնելու, բայց դեռ գաղտնիք է, թե ում հետ:)”,-նշել է երգչուհին:

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW