Հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը կնոջ եւ ութ ամսական որդու` Նարեկ-Քրիստոյի հետ այս օրերին Երեւանում է: BRAVO.am-ը լուսանկարել է Ռուզանին եւ փոքրիկին, նաեւ պարզել, թե ինչու է Դելոն ստիպված եղել ավելի ուշ միանալ հայրենիք ժամանած ընտանիքին:
Դելոյի կինն ու որդին
Աշխույժ է
Չէի պատկերացնում, որ կարող եմ անսահման սիրել մեկին, որքան որդուս եմ սիրում: Հղիության ամիսներին շատ եմ խոսել նրա հետ, հիմա էլ ամեն օր զրուցում ենք, եւ նա իր սիրուն աչուկներով ուշադիր նայում, լսում եւ հասկանում է ինձ: Մարդամոտ, աշխույժ, հարմարավետություն սիրող երեխա է: Առայժմ մեր ամենասիրելի զբաղմունքը միասին մուլտֆիլմեր դիտելն է: Առջեւում մեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում:
Հայր ու որդի զբոսնում են
Մայրությունը փոխել է ինձ: Շատ ավելի բծախնդիր եմ դարձել, հատկապես` նրա սննդի, հագուստի ու խնամքի հարցում: Ովքեր ինձ գիտեն, կարող են փաստել, որ մեծ ուշադրություն եմ հատկացնում տղայիս եւ այն ամենին, ինչը շրջապատում է նրան: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես ու Դելոն փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա: Ամուսինս շատ ավելի ուշադիր է դարձել, հոգատար հայրիկ է: Լոս Անջելեսում ամեն առավոտ Նարեկին զբոսանքի է տանում:
Ռուզանը` որդու հետ
Հայաստան գալու շարժառիթը
Որոշեցինք գալ Հայաստան Դելոյի մայրիկի տարեդարձի առթիվ: Ամենամեծ նվերը, որ կարող էինք անել նրան, կարծում եմ, թոռնիկի ներկայությունն էր: Երեւան եկանք, որպեսզի մեր հարազատներն առաջին անգամ տեսնեն իրենց ընտանիքի նոր անդամին: Գալուց մեկ շաբաթ անց որդիս առաջին ատամը ծակեց:
Դելոյի տարեդարձի ու անակնկալ այցի մասին
Այստեղ օրերս նշում էինք ամուսնուս տարեդարձը, երբ նա տուն մտավ` անակնկալի բերելով բոլորիս: Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով Դելոն մեզ հետ չէր ուղեւորվել Հայաստան: Հաջորդ օրը, երբ շատերն իմացան նրա գալու մասին, հավաքվեցին, եւ իսկական քեֆ կազմակերպեցինք:
Դելոն` որդու հետ
Հայրիկին տեսնելուն պես տղաս անմիջապես աշխուժացավ, ուրախացավ. Իրար շատ էին կարոտել:
Հ.Գ. Զրույցի ժամանակ Ռուզանը նկատեց, որ ի տարբերություն ամուսնու, որդուն գրեթե միշտ Նարեկ է ասում: Այնինչ, Դելոն ավելի հաճախ Քրիստո անվամբ է դիմում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.m/
Լուսանկարները`Էմին Արսիտակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է «Արտ Ֆլոր Դիզայն» խանութ-սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: