×


Ռուս երկրպագուհին ամուսնացել է “Սանտա Բարբարա” սերիալի` իրենից 43 տարով մեծ դերասանի հետ

“Սանտա Բարբարա’’ ամերիկյան հայտնի սերիալի հերոսներից Լայոնել Լոքրիջի դերակատար Նիկոլաս Կոստերի անձնական կյանքը եւս սերիալ է հիշեցնում:): 79-ամյա դերասանն ամուսնացել է ռուս երկրպագուի` 36-ամյա Ելենա Բորոդուլինայի հետ:

"Սանտա Բարբարա" սերիալում Լայոնել Լոքրիջի դերակատար Նիկոլաս Կոստերը


Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով, առաջին անգամ հանդիպել են երկու  տարի առաջ` Մոսկվայում, հետո Ելենան մեկնել է Միացյալ Նահանգներ, իսկ Նիկոլասն էլ բաժանվել է կնոջից` Բեթ Պանթելից:

“Ամուսնուս ֆինանսական վիճակն ինձ չի հետաքրքրում, մենք պարզապես սիրում ենք միմյանց’’,-ասել է Ելենան` հավելելով, որ մանկուց սիրահարված է եղել ամուսնու` “Սանտա Բարբարա’’ սերիալում կերտած կերպարին, իսկ այժմ արդեն սիրում է հենց Կոստերին:

Դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը եւ Նիկոլաս Կոստերը` կնոջ` Ելենայի հետ


Նրանք հյուրընկալվել են “Ռոսսիա’’ հեռուստաալիքի թոք-շոուին եւ քննադատությունների արժանացել տարիքային մեծ տարբերության համար. Ելենան 43 տարով փոքր է Նիկոլասից: Ի դեպ, հենց հաղորդման շրջանակում է դերասանը ծանոթացել զոքանչի հետ:): “Դուստրս ինձ փաստի առջեւ կանգնեցրեց, բայց ստեղծված իրավիճակին հանգիստ վերաբերվեցի: Նա հասուն մարդ է ու գիտակցված ընտրություն է կտարել’’,- ասել է Ելենայի մայրը:



BRAVO.am
Աղբյուրը` Woman

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW